Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ և կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն հայտնել: Ձևակերպումները լավն էին, բայց դե, ով է ասում և երբ է ասում:
Կա մի քանի տեսակետ Աբրահամյանի հայտարարության կապակցությամբ: Մի մասին ելույթը չի հետաքրքրել, քանզի վերջին ութ տարվա ընթացքում նման ելույթների պակաս չի եղել, մասնավորապես, Սերժ Սարգսյանի կատարմամբ. սուտը ստի հետևից է մատուցվել:
Մյուս մասը համարում է, որ Աբրահամյանի ելույթն ընդամենը «PR» նպատակ է հետապնդում, ունի ներիշխանական հարաբերություններին վերաբերող ենթատեքստ և ոչինչ էլ չի արվելու:
Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ եթե Աբրահամյանն անկեղծ է իր խոսքում և եթե նույնիսկ փորձ արվի հակակոռուպցիոն պայքար մղել, ապա, միևնույն է, ոչինչ չի ստացվի, քանի որ Բ26-ում այլ պատկերացումներ ունեն պետական կառավարման մասին:
Ս. Սարգսյանի համար իշխանությունը փող է, իսկ փողը՝ իշխանություն: Եվ այս պայմաններում հակակոռուպցիոն գործունեություն իրականացնելը գիտաֆանտաստիկայի ոլորտից է:
Եթե վարչապետն իրոք ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքար մղել, լուծել ընթացիկ խնդիրները, մեղմել սոցիալական վիճակը և բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, ապա պետք է սկսի ներսից և ընդառաջ գնա հանրային պահանջներին:
Առաջին քայլով կարելի է բավարարել այն 12–կետանոց պահանջները, որոնք ներկայացրել էին 2014-ին ոչիշխանական ուժերը, և որոնց մասին հիմա այդ ուժերն ու իշխանությունները մոռացել են: Խնդրեմ, թող վարչապետը սկսի այդ կետերից: Թող վերանայեն «Որոտանի» կասկադի սեփականաշնորհման գործարքը: Այդ գործարքը նախադեպը չունեցող թալանի օրինակ է: Դա Սերժ Սարգսյանի ընտանեկան բիզնեսն է: Եվ մարդկանց պետք չէ հիմարի տեղ դնել՝ հայտարարելով, թե, իբր, «Որոտանն» ամերիկյան ներդրում է: Նման ամերիկացիների միայն Բ26-ում կարելի է հանդիպել: Ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ կասկադը կոպեկներով սեփականաշնորհվել է, և հետագայում հոսանքի գինը թանկացրել են, որպեսզի էներգետիկ ոլորտի տերերն է՛լ ավելի մեծ շահույթներ ստանան:
Կոռուպցիայի դեմ պայքարից առաջ պետք է քաղաքական ու իրավական գնահատական տրվի Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանին, վեր հանվեն Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան զույգի գործունեության չերևացող սխեմաները:
Քանի դեռ մենք ունենք «Սերժ Սարգսյանի մանկության ընկերներ» ոչ ֆորմալ կազմակերպության միջոցով իրականացվող ասֆալտից փող քամելու գործընթաց, քանի դեռ մենք ունենք «Սաշիկ&CO»-ի կողմից իրականացվող օդից փող քամելու և պետության հետ 70/30 տոկոսային հարաբերակցությամբ աշխատելու սխեմաներ, ապա կոռուպցիայի դեմ պայքարի մասին ավելի լավ է՝ չխոսեն:
Քանի դեռ իրավական ընթացք չի տրվում «ատկատային» ու կեղծ «տենդերային» գործընթացներին, որոնց մասին, ի դեպ, 2013թ. նախընտրական փուլում խոսում էր նաև Սերժ Սարգսյանը, հակակոռուպցիոն ելույթները իմիտացիաների ոլորտից են լինելու:
Քանի դեռ, ըստ օդում կախված լուրերի, Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ Սերժ Սարգսյանի համար հսկայական դղյակ են կառուցում, կոռուպցիոյաի դեմ պայքարը շոուից այն կողմ չի անցնելու:
Քանի դեռ գործարար Փայլակ Հայրապետյանին պետական մակարդակով «քցելու» և օֆշորային մեքենայության իրական պատասխանատուներն ազատության մեջ են, որևէ բանական մարդ չի կարող հավատալ, որ հիմա իշխանությունները խելքի են եկել ու որոշել են պայքարել կոռուպցիայի դեմ:
Քանի դեռ վերջին ութ տարիների ընթացքում վերցված ու մսխված վարկային պատմությունները չեն բացահայտվել, և հանրությանը չեն ներկայացվել դրանց օգտագործման ուղղությունները, պատասխանատվության չեն ենթարկվել թալանի հիմնական դերակատարները, հակակոռուպցիոն ելույթները զրոյական արժեք են ունենալու: Տնտեսական անկմանը և աղքատության աճին զուգահեռ՝ մեր երկրի արտաքին պարտքն ավելացել է 4 միլիարդ դոլարի չափով: Ի՞նչ է սա, եթե ոչ տոտալ թալանի դրսևորում: Ղարաբաղում մերոնք հենց այս թալանի հետևանքով են զոհվել ու զոհվում:
Մի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարելու հայտարարությունը կարող է կյանքի կոչվել միայն գլխից բռնելու դեպքում: Գուշակեք երեք անգամից, թե արդյոք դա հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի նախագահության պարագայում:
Ինչպես լուսահոգի Հրանտ Վարդանյանն էր 2003-ի ԱԺ ընտրությունների ժամանակ նշել՝ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հեռացվել պետական կառավարման համակարգից, Հայաստանում կոռուպցիան հնարավոր չէ արմատախիլ անել: Ավելի ճիշտ ձևակերպում հնարավոր չէ տալ: Ավելացնելու բան չկա:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանի հայտարարության

Հայկ Ուսունց