Քանի որ մեր զենքերը «կառուցողական» են, հայոց բանակին էլ օգնում ու աջակցում է հայ ժողովուրդը, իսկ ռազմավարական նշանակության դիրքերը վերագրավելու խնդիր էլ չունենք, ուրեմն՝ իշխող ուժին մնում է զբաղվել հույժ «եվրաէլիտար» հարցերով: Դրա համար էլ ՀՀԿ-ն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել է միջացառում՝ նվիրված Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին: Հավաքել է ՀՀ մի շարք քաղաքական կուսակցությունների եւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկու հետ նշում են ԵԺԿ-ի հոբելյանը:
Եթե հիմա դուրս գաս փողոց ու մարդկանց հարցնես՝ ի՞նչ բան է ԵԺԿ-ն եւ ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հետ, վստահ եմ՝ մարդկանց մեծամասնությունը կպատասխանի՝ «Գաղափար չունենք»:
Մի փոքրիկ տեղեկանք. ՀՀԿ-ն ու հայաստանյան երկու քաղաքական ուժ 2012-ին դարձել են ԵԺԿ-ի անդամ: ԵԺԿ-ն համարվում է Եվրոպայի ամենախոշոր կուսակցությունը, որին անդամակցում են մոտ 70 երկրների կուսակցություններ: Իսկ թե ի՞նչ է տվել ԵԺԿ-ն Հայաստանին կամ՝ նրան մաս կազմող ՀՀ իշխող ուժը անցած 4 տարում որքանո՞վ է ջանացել, որպեսզի եվրոպական այդ խոշորագույն կուսակցությունն իր նպաստը բերած լինի մեր երկրին՝ անհայտ է: Բայց հետպատերազմական, սակայն սահմանային չթուլացող լարվածության այս շրջանում ՀՀԿ-ն տոնում է ԵԺԿ-ի 40-ամյակը:
Էստեղ են ասել՝ լրիվ անդարդ Հասանի կեցվածք: Ապրիլի 5-ին ԵԺԿ-ն ընդամենը մի ձեւական՝ «մտահոգություն» հայտնող հայտարարություն տարածեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թշնամու նախաձեռնած պատերազմի վերաբերյալ: Դե, այնպիսին, ինչպիսին լսում ենք միշտ՝ կողմերին նույն հարթության վրա դիտարկող եւ հրադադարը չխախտելու մասին դեկլարատիվ մի տեքստ էր դա:
Անցյալ տարի էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ԵԺԿ-ն բանաձեւ ընդունեց, որը անատամ, անհասցե մի բան էր: Թեպետ, այդ բանաձեւի ընդունման համար Արմեն Աշոտյանը հերթական անգամ վազել էր ԵԺԿ-ի նիստին մասնակցելու եւ այնտեղ «Կարա Բալայի» պես անմոռուկներ էր բաժանում: Սա՛ է: Վե՛րջ: Իշխող ուժի՝ ԵԺԿ-ին անդամագրման քառամյա շրջանում Հայաստանը այլ բան չի ստացել այդ եվրոպական կառույցից (թվում էր, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԺԿ անդամ կուսակցությունները ներկայացնող մի քանի պետություն կդատապարտեր եւ կճանաչեր Հայոց ցեղասպանությունը, սակայն նման բան տեղի չունեցավ: Եվ ընդհանրապես, իշխանությունը 100-ամյակի առիթով լոպազանում էր, թե ճանաչման գործընթացի «բում» է սպասվում: Չեղավ նման բան):
Փոխարենը անցած տարիներին Սերժ Սարգսյանը պետբյուջեի հաշվին տարեկան առնվազն մի չորս անգամ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովներին, կոնգրեսներին եւ համագումարներին, երկար ու պաթետիկ ելույթներ է կարդացել (զարմանալի է, երբ կուսակցական այցերի համար էլ վճարողը ՀՀ հարկատու-քաղաքացիներն են):
Մինչ ԵԺԿ անդամ դառնալը, իշխող ուժը ոգեւորված հայտարարում էր, թե որքան կարեւոր է անդամակցությունը, ինչի արդյունքում տնտեսական-սոցիալական-կրթա-մշակութային ծրագրեր են իրականացվելու (իբր ԵԺԿ-ի աջակցությամբ): 2012-ից մինչ օրս դա էլ տեղի չունեցավ:
ՀՀԿ ղեկավարի համար միայն կարեւորն այն էր, որ ԵԺԿ նախագահն իրեն շնորհավորեր 2013-ի նախագահական ընտրություններում «տոկոսխփոցիով» «հաղթելու» համար: Ինչն էլ մի ոտքով գերեզմանում գտնվող Մարթենսը արեց: Ուռռա՜:
Իսկ հիմա, երբ չորսօրյա պատերազմը բացահայտել է Սարգսյանի նախագահության շրջանի ողջ թշվառությունն ու անկարողությունը, իշխող ուժը ԵԺԿ-ի ծնունդն է նշում:
ԵԺԿ-ին անդամագրվելու եւ հաճախակի եվրոպական մայրաքաղաքներում կուսակցական ժողովների մասնակցելու վրա կարելի է ենթադրել, թե որքան գումար է անտեղի վատնվել, ինչով կարելի էր գոնե լուծել սահմաններում տեսասարքերի տեղադրման հարցը: Մինչդեռ, հիմա էլ ԵԺԿ-ի 40-ամյակն են նշում:
Իսկապես, իշխող ուժը եւ հատկապես նրա ղեկավարը կորցրել են իրավիճակին համարժեք գործելու ունակությունը: Եվ վաղուց:
«Եվրաէլիտար» անցուդարձ

Կիմա Եղիազարյան