Պանամական փաստաթղթերում բազմաթիվ հայկական ազգանուններ են հայտնաբերվել։ Բոլորն էլ օֆշորային հաշիվների տերեր են։ Այսինքն՝ բացի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանից՝ էլի կան հայեր։
Առայժմ պարզ չէ, թե դեպի ուր են տանում այդ անունները, և ովքեր են դրանց հետևում թաքնված, բայց կասկածից վեր է, որ Պանամայում ՀՀ շարքային քաղաքացիներ չեն «ճամփորդել»։
Մեր բնակչության 1/3–ը պաշտոնապես աղքատ է, մյուսներն էլ հազիվ թե օֆշորներում գումար պտտեցնելու ցանկություն և հնարավորություն ունենան։
Մնում են պաշտոնյաները և խոշոր փողատերերը։
Դատելով ամենից՝ օֆշորային գործարքների սիրահար են Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող մարդիկ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, «տերտեր» Նավասարդ Կճոյանը վաղուց բացահայտված օֆշորասերներ են։ Գործարար Փայլակ Հայրապետյանն այս մասին մանրամասն ներկայացրել է։
Պանամայում «հայտնաբերված» Միհրան Պողոսյանը ևս համարվում է Սերժ Սարգսյանի շրջապատի մարդ։ Ավելին՝ Պողոսյանը հանդիսանում է «Սերժ Սարգսյանի մանկության ընկերներ» ոչ ֆորմալ կազմակերպության անդամ։
Ինչ մնում է անձամբ ՀՀԿ ղեկավարին, ապա նրա անունը դեռ որևէ օֆշորային հաշվում չի հայտնաբերվել, բայց դե, բոլորն էլ հասկանում են, որ նա տոկոսով փող տալու հույսին չի մնացել (ինչպես հայտնի է, Սարգսյանի եկամուտների մեծ մասն, ըստ պաշտոնական հայտարարագրի, գոյանում է տոկոսով փող տալուց)։
Տարբեր գնահատականներով՝ Սերժ Սարգսյանի անձնական կապիտալն իրականում տատանվում է 10 միլիարդ դոլարի սահմաններում։ Եվ ծիծաղելի են հնչում այն կոչերը, թե եկեք պաշտոնյաներից ու բիզնեսմեններից հնգական միլիոն դոլար փող պահանջենք ու տանք Սարգսյանին, որպեսզի նա զենք առնի բանակի համար։
2008–ից հետո Սարգսյանը քառապատկել է ՀՀ պետական պարտքը՝ այն ավելացնելով 4 միլիարդ դոլարի չափով։ Ընդ որում՝ սրան զուգահեռ՝ Հայաստանը գրանցել է աղքատության աճ, տնտեսական անկում և ներդրումների կրճատում։ Դա նշանակում է, որ ներգրավված գումարները, մեղմ ասած, անարդյունավետ են օգտագործվել։
Հայաստանն այնպես է կառավարվում, որ արդեն վերածվել է մի մեծ օֆշորի, որտեղ օրը ցերեկով փող են «լվանում» և զուգահեռաբար «ներազգային միասնություն» խաղում։
Այնպես որ, հայկական բանակի մտահոգիչ վիճակի պատճառները պետք է փնտրել մեր երկրի ներսում։ Նաև՝ օֆշորային հաշիվներում։
«Օֆշորային» Հայաստան

Հայկ Ուսունց