Մեկնաբանություն

03.05.2016 10:10


Արդյոք բարոյակա՞ն է հաճախորդը

Արդյոք բարոյակա՞ն է հաճախորդը

Քաղաքական հաճախորդը բարոյական լինել չի կարող։

Հաճախորդությունը և բարոյականությունն անհամատեղելի են, որքան էլ որ հաճախորդը փորձի իր անբարոյականությունը քողածածկել «հայրենասիրական» կամ նմանատիպ այլ հռետորաբանության տակ։

Երբ հաճախորդն սկսում է իր էժանագին քայլերին տալ բարոյական տեսք ու հիմնավորել, որ թքածը լիզում և վաճառվում է «հանուն հայրենիքի», ապա դա ընդամենը «ատմազկա» է։

Հաճախորդությունը «հայրենասիրությամբ» արդարացնելը նույնն է, ինչ «փողոցային թիթեռնիկը» փորձի արդարանալ, թե բա՝ սոցիալապես ծանր վիճակում է գտնվում, և փողով տրվում է հանուն ընտանիքի։

Եվ այսպես, «հայրենասիրությունը» ոչ միայն սրիկաների, այլ նաև հաճախորդների վերջին հանգրվանն է դառնում։

Որքան էլ հաճախորդը բացահայտված պոռնիկի պես սկսի ճվճվալ ու ագրեսիվորեն արդարացնել իր մարմնավաճառությունը և մեղադրել նրանց, ովքեր իր նման մարմնավաճառ չեն, միևնույն է, ամեն ինչ տեսանելի է։ Հանրությունը շատ արագ կարողանում է թացը չորից տարբերել և իր գնահատականը տալ։

Պոռնիկը մնում է պոռնիկ, լինի դա քաղաքական կամ այլ բնույթի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը