Կարծիք

28.04.2016 09:12


Հերիք է՝ էշություններ դուրս տաք...

Հերիք է՝ էշություններ դուրս տաք...

Հայը փախչում է իրականությունից ու սիրում է թավալ տալ ինքնախաբեության թմբիրի մեջ:
Էն խեղճ Ռաֆայել Իշխանյանը մեռավ խոսելով երրորդ ուժի բացառման մասին, ու էս 25 տարում նրա ասածը շա՜տ փոքր տոկոս կազմող հայերի ուղեղի մեջ մի կերպ մտավ:
Մնացածը շարունակում է գուրգուրել սենտիմենտը:
Հիմա հայերի «երրորդ ուժը» Վանգան է կամ էլ երկնակամարը, մի մասի համար էլ՝ հեսա-հեսա վերջացող Ադրբեջանի նավթը:
Ներշնչված գրում ու անհայտ աղբյուրից «մեջբերում» են Վանգայի խոսքը, թե Ադրբեջանը 2023 թվականին կանհետանա աշխարհի երեսից:
Մեկն էլ իր արած ֆոտոշոպը ներկայացնելով՝ ցնծագին հայտարարում է, թե տեսե՜ք ինչ հրաշք է երեւացել Արցախի երկնքում. ամպերից Վարդան Մամիկոնյանի զորքն է «սլացել» որը հեսա գալու է ու փրկի մեզ բոլորիս...(ու հայության փուխր սիրտը նվաղում է, լայքում ու լայքում է)...
Էս մի բուռ հայրենիքը տխմարության ու սնոտիապաշտության հովիտ են դարձրել...
Թշնամին շատ կոնկրետ է, կարո՞ղ ենք արդիական զինատեսակով ապահովել մեր բանակը՝ միաժամանակ ստեղծելով զարգացած եւ ուժեղ երկիր...
Այդքա՛նը կարողանանք անել, թե չէ հերիք է՝ էշություններ դուրս տաք...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը