Կարծիք

25.04.2016 10:25


Մենք չենք սպասում անգլիական նավատորմին

Մենք չենք սպասում անգլիական նավատորմին

Մի տեսակ մտքիս մեջ փորձում եմ «Ավրորայի» մրցանակն ապրիլյան պատերազմի կոնտեքստում դնեմ, ու լրիվ տեղավորվում է։ Իսկապես, մենք արդեն մեզ կարողանում ենք պաշտպանել, մենք դեռ լիքը հարցեր ունենք, բայց մենք չենք սպասում անգլիական նավատորմին, ինքնակազմակերպվում ու լուծում ենք մեր առաջ դրված խնդիրները։ Սրանից կարևոր ձեռքբերում չկա։

Բացի դրանից, փորձում ենք օգնել մյուսներին, սա արդեն ինքնավստահության ու մոտեցումների մի նոր մակարդակ է։ Անցած տարի Սիսթեմենց համերգը, էս տարի՝ «Ավրորան», սրանք արդեն լուրջ փոփոխության նշաններ են։ Մի տեսակ ապրիլի 24-ի խորհուրդը տրանսֆորմացվում է. գնում ենք դեպի վերածնունդ, որը գործելու ահռելի էներգիա է տալիս։

«Ավրորայի» մրցանակի ժամանակ ապրիլյան պատերազմի զոհված տղերքի նկարների ցուցադրումը նաև վերը նշվածի խորհուրդը ուներ իմ համար։

Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը