Կարծիք

21.04.2016 15:43


Ռոբերտ Քոչարյանը՝ ղարաբաղյան հարցի լուծման մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը՝ ղարաբաղյան հարցի լուծման մասին (տեսանյութ)

Առաջին տեսանյութում, որը տեղադրեցի քիչ առաջ, Սամվել Բաբայանը շատ հստակ ներկայացնում է, թե ինչի կարող է հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խաղաղապահ ուժերի տեղակայումը: Իսկ հիմա, տեղադրելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մի դրվագ, փորձեմ պատասխանել այն հարցին, թե ինչպես թոթափել լարվածությունը սահմանին, ինչպես լուծել հարցը, և թե որտեղ է ղարաբաղյան հարցի լուծման բանալին: Հարցազրույցը թվագրված է 2015 թ. նոյեմբեր ամսով, սակայն այնտեղ հնչեցրած գնահատականներն այսօր արդիական են, ավելին՝ պատերազմից հետո դրանք դարձել են հետագա գործունեության հստակ ճանապարհային քարտեզ:

Նոր պատերազմից և նոր զոհերից մենք կարող ենք խուսափել միայն եթե հակառակ կողմը տեսնի, որ մեր և իրենց ռազմական և տնտեսական բալանսը պահպանվում է:

Իմ կողմից հավելեմ՝ եթե մենք կարողանանք արդյունավետ տնօրինել մեր ռեսուրսները, ապա մենք ոչ միայն կկարողանանք խաղաղություն պարտադրել մեր թշնամուն, այլև խնդրի լուծման հարցում պարտադրել մեզ համար շահեկան տարբերակը:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը