Կարծիք

07.04.2016 17:09


Փողերը, որ միլիոններով մտնում են կոնկրետ մարդկանց գրպանները, կտրվում են մեր պետությունից, բանակից, մարտունակությունից

Փողերը, որ միլիոններով մտնում են կոնկրետ մարդկանց գրպանները, կտրվում են մեր պետությունից, բանակից, մարտունակությունից

50 զոհ երեք օրում: Դեռ այն դեպքում, երբ պատերազմը լոկալ էր:

Իհարկե, մեր տունը պաշտպանելու համար մենք պատրաստ ենք զոհվել և զոհեր տալ՝ ինչքան անհրաժեշտ է:

Բայց արդյոք մեր զոհերի քանակը չէ՞ր լինի քիչ, շատ քիչ, անհամեմատ քիչ, եթե մեր ռազմական տեխնիկան լիներ ոչ թե 20-րդ դարի ութսունականների այլ շատ ավելի ժամանակակից:

Էսօր իշխանություններից մեկն ասաց, որ ինչքան հին է մեր տեխնիկան, այնքան բարձր է մեր ոգին:
Գեղեցիկ է ասված, սակայն դրա հետևանքով բարձր է նաև զոհերի թիվը:
Մենք աղքատ ենք, դրա համար էլ զենքերը հին են: Իհարկե:
Սակայն հենց նույն օրը աշխարհը քննարկում է Պանամայի օֆշորային սկանդալը, և այնտեղ առնվազն երեք բիզնես ունի մեր հարկադիրի ղեկավարը:
Մի քանի երկրներում սկանդալի մեջ ներգրավված չինովնիկները հրաժարական տվեցին, սկսվեց լուրջ հետաքննություն: Արժանապատվության հարց է:
Մեզ մոտ ո՛չ հրաժարական, կա ո՛չ հետաքննություն: Իսկ հարցը անվտանգությանն է վերաբերում:
Շատ պարզ: Էն փողերը, որ միլիոններով մտնում են կոնկրետ մարդկանց գրպանները, կտրվում են մեր պետությունից, բանակից, մարտունակությունից: Եթե քիչ գողանային, զոհերն ավելի քիչ կլինեին: Սարսափելի է, բայց փաստ:
Եվ այդ չինովնիկները պատասխանատու են:
Բայց պատասխանատու են նաև նրանք, ում հայրենասիրությունը լռում ա էս դեպքերում:

Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը