Աշխարհ

05.04.2016 10:38


Քարդաշյան քույրերն անդրադարձել են ԼՂ իրադարձություններին (լուսանկար)

Քարդաշյան քույրերն անդրադարձել են ԼՂ իրադարձություններին (լուսանկար)

ԼՂ հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողություններին են անդրադարձել նաև իրապատում հեռուստաշոուների հայազգի աստղեր Քարդաշյան քույրերը:

Քիմ Քարդաշյանն «Instagram»-ի իր էջում հայ զինվորների լուսանկար է հրապարակել՝ տանկով ու ուղղաթիռներով՝ մակագրելով՝ «Աղոթում եմ Հայաստանում գտնվողների և աշխարհի բոլոր մարդկանց համար»:


Նույն թեմային են անդրադարձել նաև Քիմի քույրերը՝ Քորթնին ու Քլոեն:

Քլոե Քարդաշյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է՝ «Աղոթենք Հայաստանի համար: Աղոթենք խաղաղության համար։ Աղոթենք աշխարհի համար։ Թող Աստված լսի մեր աղոթքները»:

Այս խորագրի վերջին նյութերը