Դ. Բաբայան. «Նման լարվածություն չի եղել 1994թ-ից ի վեր»
Սահմանում իրավիճակը լարված է, և հակառակորդը ոչ թե ինչ-որ հատվածներով է խախտում զինադադարը, այլ սահմանի գրեթե ողջ երկայնքով:
Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հակառակորդը օգտագործել է ծանր զինատեսակներ և որոշ տեղերում նաև թափանցելու փորձեր է կատարել, սակայն ստանալով համարժեք պատասխան՝ հետ է շպրտվել և ունի մեծ կորուստներ», - նշեց Դ. Բաբայանը:
Վերջինն ընդգծել է՝ իրավիճակն այնպես է, որ նման լարվածություն չի եղել 1994թ-ից ի վեր:
Դավիթ Բաբայանի փոխանցմամբ` հակառակորդի կողմից կիրառվել են տարբեր տիպի ծանր զինատեսակներ, սակայն ստացել են համարժեք պատասխան:
«Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանի նման պահվածքը, նման աքլորությունը չի կարող լինել միայն Ադրբեջանի նախաձեռնությունը: Ըստ երևույթին, նրա մեջքին կանգնած են որոշ ուժեր` մասնավորապես, Թուրքիան: Այսպիսի զարգացումները, հատկապես Վաշինգտոնում տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում, որտեղ քննարկվում են կարևորագույն հարցեր, իսկ Ալիևը գնում և հանդես է գալիս որպես ահաբեկիչ, արդեն ահազանգ են բոլորի համար», - հավելել է Դավիթ Բաբայանը:

«Panorama.am»