Կարծիք

31.03.2016 17:54


Ս. Մարտիրոսյան. «Ֆեյք բացելը հանդիսանում է խոսքի ազատությանը վերաբերող կարևոր հարց»

Ս. Մարտիրոսյան. «Ֆեյք բացելը հանդիսանում է խոսքի ազատությանը վերաբերող կարևոր հարց»

Էնքան են ֆեյքերով մարդկանց վախեցրել, նոր մի տղա հարց է գրել․ «Ֆեյք էջ բացելու համար դատ հասնում է՞»:

Ֆեյք բացելը ոչ միայն վատ չի։ Ավելին ասեմ՝Հայաստանը ստորագրել է ԵԽ շրջանակներում փաստաթուղթ, ըստ որի՝ ֆեյք բացելը հանդիսանում է մարդու իրավուքների և խոսքի ազատության վերաբերող կարևոր հարց։ Եվ ՀՀ–ն պաշտպանում է մարդու ֆեյք բացելու իրավունքը։ Մարդ իրավունք ունի կեղծանունով գրել ցանցում։ Կան մարդիկ, որոնք հանգամանքներից ելնելով՝ ստիպված են ուրիշ անունով ներկայանալ համացանցում։ Եվ «Ֆեյսբուքի» մութ կողմերից մեկն է, որ արգելում է կեղծանունով գրանցվել։ Ու հիմա եվրոպական դատարաններով իրենց էս հարցում նեղում են։ Այնպես որ, ֆեյքերը հանդիսանում են քաղաքացիական հասարակության զարգացման կարևոր մի մաս։ Իսկ եթե մարդը մարդ չի, այլ հոգով պեդալով ձի, արդեն կարևոր չէ՝ իր անունով է գրանցվե՞լ, թե կեղծանունով։

Սամվել Մարտիրոսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը