Աշխարհ

30.03.2016 09:40


Պենտագոնը Թուրքիայից տարհանում է ամերիկացի զինվորականների ընտանիքներին (տեսանյութ)

Պենտագոնը Թուրքիայից տարհանում է ամերիկացի զինվորականների ընտանիքներին (տեսանյութ)

ԱՄՆ Պենտագոնը կարգադրել է Թուրքիայից տարհանել ամերիկացի բոլոր զինծառայողների ընտանիքներին անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը։

Ավելի վաղ էլ ԱՄՆ պետդեպը Թուրքիայի հարավային շրջաններում ապրող իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել փոխել կեցության վայրը։ Ամերիկացի զբոսաշրջիկներին ևս հորդորել էր չայցելել Թուրքիա։ Նրանք, դիվանագետների կարծիքով, թիրախ կարող են դառնալ ահաբեկիչների համար։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը