Աշխարհ

29.03.2016 15:04


Հոսպիտալացվել է Մաքսիմ Գալկինը

Հոսպիտալացվել է Մաքսիմ Գալկինը

Ռուս հայտնի հաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը հոսպիտալացվել է Մոսկվայի էլիտար բուժհաստատություններից մեկը։

«LifeNews»–ի փոխանցմամբ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսնու վիճակը հանկարծակի վատացել է մարտի 28–ի՝ լույս 29–ի գիշերը։ Գալկինի մոտ կույրաղիքի բորբոքում է ախտորոշվել։

«Տղամարդը բողոքել է որովայնի շրջանում ունեցած ուժեղ ցավերից։ Նրան ցավազրկող են ներարկել, որից հետո հոսպիտալացրել VIP-բաժանմունքներից մեկը»,– հայտնել է բուժհաստատությունում «LifeNews»–ի աղբյուրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը