Աշխարհ

29.03.2016 12:53


Եգիպտոսում առևանգված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ, լրացվում է)

Եգիպտոսում առևանգված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ, լրացվում է)

Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող «EgyptAir» ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Նշվում է, որ դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ:

Հիշեցնենք՝ այսօր առևանգվել է «EgyptAir» ավիաընկերության MS181 չվերթն իրականացնող А320 ինքնաթիռը՝ 81 ուղևորով։ ЭРТ-1 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ահաբեկիչը սկզբում 50 ուղևորի է բաց թողել, հիմնականում՝ կանանց և երեխաների։ Այնուհետև բանակցություններից հետո ազատ են արձակվել բոլոր ուղևորները։

Ավելի վաղ տեղական ոստիկանությունն ու երկրի ԱԳՆ–ն հաստատել են օդանավի առևանգման մասին տեղեկատվությունը.Ալեքսանդրիա–Կիպրոս չվերթն իրականացնող օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսի Լարնաքի օդանավակայանում։ Կապն օդանավի հետ կորել է թռիչքից կես ժամ հետո։

Մի շարք լրատվամիջոցներ նշում են՝ չի բացառվում, որ առևանգողը մահապարտի գոտիով լինի։ Նա պահանջել է Լարնաքիից հեռացնել բոլոր իրավապահներին։

...

Եգիպտական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող լրատվական հաղորդման ժամանակ նշվել է, որ «EgyptAir» ավիաըներության А320 օդանավն առևանգողն Իբրահիմ Սամահա անունով մի տղամարդ է։ Ճշտված տվյալներով՝ նա լիբիացի փախստական է։

Համացանցում է հայտնվել նաև նրա լուսանկարը. ամենայն հանավանակությամբ, ահաբեկչին լուսանկարել է պատանդներից մեկը։

Նշվում է, որ տղամարդը մտադիր էր առևանգած օդանավով հասնել թուրքական օդանավակայաններից մեկը, սակայն պարզվել է, որ եղած վառելիքով կարող են հասնել մինչև Բոսֆոր, որից հետո պահանջել է վայրէջք կատարել Կիպրոսում։

Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ Կիպրոսում է գտնվում Սամահայի նախկին կինը։ Չի բացառվում, որ նրա քայլերը թելադրված լինեն անձնական շարժառիթներով. ահաբեկիչը պահանջել է նամակ փոխանցել կնոջը։

...

«Ալ Ահրամ» պարբերականի փոխանցմամբ՝ առևանգողն ԱՄՆ Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է՝ А320–ի գրանցված ուղևորներից։

Հունական ԶԼՄ–ի տեղեկացմամբ՝ Սամահան հանդիպում է պահանջել կնոջ հետ, որին այժմ տանում են Լարնաքիի օդանավակայան։

Ներկայումս ինքնաթիռում են միայն Սամահան և անձնակազմի անդամները։

...

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ կատարվածն ահաբեկչություն չէ.

«Միշտ ամեն ինչ կնոջ հետ է կապված»,–մեկնաբանել է նա։

Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամեհ Շուքրին էլ կարծում է, որ Իբրահիմ Սամահան պարզապես հիմարի մեկն է, այլ ոչ թե ահաբեկիչ։

...

Կիպրոսի իշխանությունները հայտարարել են, որ օդանավում ռումբ չկա։

...

Պարզվել է՝ առևանգող տղամարդն այլ անունով է օդանավում գտնվել. նրա իսկական անունը Սաիֆ Էլ Դին Մուսթաֆա է։

Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Սամահան հերքել է օդանավ առևանգելու մասին տեղեկատվությունը։ Արաբական «BBC News»–ին նա հայնտել է, որ ինքն էլ մյուս ուղևորների հետ տարհանվել է А320–ից։

Սամահիի կինը հաստատել է ամուսնու ասածը՝ նշելով նաև, որ իր ամուսինը կիպրոսցի կանայք չի ունեցել։

Կինը հայտարարել է, որ իր ամուսինն իսկապես գտնվում էր А320–ում, սակայն պատանդ էր մյուսների նման և այժմ ազատ է արձակվել։

Բացի այդ, «ОН-ТВ»–ին կինը հայտնել է, որ տարածված լուսանկարում իր ամուսինը չէ պատկերված։

...

Սաիֆ Էլ Դին Մուսթաֆան պահանջել է Եգիպտոսի բանտերից ազատ արձակել բոլոր կին կալանավորներին։ Ավել վաղ էլ նա Կիպրոսի իշխանություններից քաղաքական ապաստան էր խնդրել։

«Lifenews.ru»–ի փոխանացմամբ՝ Մուսթաֆան պատմության դասախոս է Կահիրեի հալասարանում։

...

Կիպրոսի ուժայինները պատրաստվում են գրոհել ինքնաթիռը այն առևանգողի հետ բանակցությունների ձախողման դեպքում։

Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ տղամարդը հոգեպես անհավասարակշռված է։

...

Անձնակազմի անդամներին հաջողվել է փախչել։ Օդաչուներից մեկը փախել է անմիջապես օդաչուների խցիկի պատուհանից։

...

ԶԼՄ–ում հակասական տեղեկություններ են հաղորդվում Մուսթաֆայի մասին. մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ խոսքը լիբիացի փախստականի մասին է, որը Եվրոպա էր ուզում հասնել, մյուսները նշում են, որ նա Եգիպտոսի քաղաքացի է, որի քայլերը պայմանավորված են անձնական խնդիրներով։

...

RT–ն գրում է, որ Կիպրոսի ԱԳՆ–ի թվիթթերյան էջում հաղորդագրություն է հրապարակվել, ըստ որի՝ օդանավն առևանգողը ձերբակալված է։

«Ամեն ինչ վերջացած է. առևանգողը ձերբակալված է»,–նշվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Նշվում է, որ տղամարդն ինքնակամ է հանձնվել. ձեռքերը վեր պարզած դուրս է եկել ինքնաթիռից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը