«Հարավկովկասյան երկաթուղին» հորդորում է լինել ուշադիր և զգոն
Մարտի 17-ին՝ ժամը 23:03-ին, Նորագավիթ-Մասիս հատվածի կարգավորվող գծանցում «ՎԱԶ- 2106» ավտոմեքենան բախվել է 1621 բեռնատար գնացքի ВЛ10 №631 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը, խախտելով կանոնները, շրջանցեց արդեն փակված ուղեփակոցը և՝ անտեսելով հերթապահի կարգադրությունները, հայտնվեց երկաթուղային գծերում, բեռնատար գնացքի առաջ:
Չնայած արգելակմանը՝ բախումից հնարավոր չէր խուսափել: Մեքենայի վարորդը հոսպիտալացվեց: Բախման արդյունքում և վերապրած սթրեսի հետևանքով գնացքի մեքենավար Արսեն Տերտերյանը չկարողացավ շարունակել աշխատանքը, իսկ ոսկու հանքաքար տեղափոխող գնացքն ուշացվեց 1 ժ 15 ր, ինչը լրացուցիչ նյութական վնաս պատճառեց ընկերությանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն:
Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը: Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել: Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...
Իր կողմից ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: