Լրահոս

11.10.2010 12:39


Յուրի Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Հոկտեմբերի 9-ին'ժամը 08.29-ին,տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ, 1956թ.ին ծնված Յուրի Վարդանյան ) բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին (վարորդ' Աբովյան քաղաքի բնակիչ Սերժիկ Գասպարյան), ինչի հետևանքով Յու. Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև' Երևան:

...

Հոկտեմբերի 10-ին'ժամը 01.25-ին, ահա­զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհա- տրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի  հերթապահ խումբը:

 Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի 13 ՕՕ 707 պետհամարանիշի (վարորդ' Երևան քաղաքի բնակիչ,1975թ.-ին ծնված Արտաշես Մելքոնյան ), «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 8302 պետհամարանիշի  (վարորդի անձը պարզված չէ) և «ՎԱԶ-2121» մակնիշի 10 ՕՏ 544 պետհամարանիշի (վարորդի անձը պարզված չէ) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Մելքոնյանը ստացել է տարբեր աս­տիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

 Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը