Հյուսիսային Կորեան խզել է տնտեսական հարաբերությունները Հարավային Կորեայի հետ
Այսօր՝ մարտի 10-ին, ԿԺԴՀ-ն հայտարարել է Հարավային Կորեայի հետ տնտեսական բոլոր հարաբերությունների խզման մասին:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտարարությունում ասված է, որ Փհենյանը պատրաստվում է առգրավել Հյուսիսում հարավային ընկերություններին պատկանող բոլոր ձեռնարկությունները: Բացի այդ, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում հարավկորեացիների զբոսաշրջային բոլոր շրջագայությունները դեպի Կիմգանսան զբոսաշրջային գոտի և դադարեցնում է Քեսոնեում գտնվող համատեղ արդյունաբերական գոտու աշխատանքները:
Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է Հարավային Կորեայի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ:

7or.am