Աշխարհ

04.03.2016 12:45


Էրդողանի որդին լքել է Բոլոնիան՝ խոստանալով մի գեղեցիկ օր վերադառնալ

Էրդողանի որդին լքել է Բոլոնիան՝ խոստանալով մի գեղեցիկ օր վերադառնալ

Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ Էրդողանը, որը նախորդ տարի Իտալիա էր մեկնել ասպիրանտուրայում ուսանելու համար, անվտանգության նկատառումներով լքել է այդ երկիրը։ Վերցնելով կնոջն ու երեխաներին՝ Էրդողան կրտսերը Բոլոնիայից Ստամբուլ է մեկնել։ Այս մասին հայտնում է «Il Resto Del Carlino»–ն։

Հեռանալու մասին Բիլալն իտալացի իր ընկերներին հայտնել է հրաժեշտի երկտողում։

«Մեր ընտանիքի անվտանգությունը շատ նուրբ հարց է դարձել երկու երկրների կառավարությունների համար՝ թուրքական և իտալական։ Մի գեղեցիկ օր ես կվերադառնամ ձեր մոտ՝ Բոլոնիա»,–ասվում է գրության մեջ։

Այդուհանդերձ, պարբերականի տվյալներով՝ հեռանալու պատճառը կարող է լինել ոչ միայն անվտանգության հարցը, այլև քաղաքի դատախազության կողմից նրա դեմ բացված գործը։

Հիշեցնենք՝ Բոլոնիայի դատախազությունը հետաքննություն է սկսել 35-ամյա Բիլալ Էրդողանի դեմ, որը կասկածվում է փողերի լվացման մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը