Կարծիք

21.02.2016 20:05


Մոռացեք ձեր ստացած կրթության մասին ու աշխատանք փնտրեք մասնավոր ոլորտում

Մոռացեք ձեր ստացած կրթության մասին ու աշխատանք փնտրեք մասնավոր ոլորտում

Քաղաքացիներն ինձ ամենաշատը դիմում են աշխատանք գտնելու հարցով: Նրանց մեջ քիչ չեն տարբեր մասնագիտությունների գծով ավարտածները կամ ավարտող ուսանողները: Վերլուծելով վերջին շրջանի տնտեսական իրավիճակը` գալիս եմ այս եզրակացության.

-Աշխատանք գտնելու հարցում լուրջ դժվարություններ են լինելու: Պետական համակարգում առաջիկայում ևս շարունակվելու են կրճատումները: Կառավարությունն ի վիճակի չէ նախկինի պես պոպուլիստական քաղաքականություն վարել, ուռճացնել պետական համակարգը: Բարձր մակարդակի ծանոթությունների պարագայում, իհարկե, հնարավոր է ինչ-որ բան գտնել: ցավոք սրտի մրցութային հիմունքներով, այդ թվում քաղծառայության խորհրդի միջոցով պաշտոնի հավակնելը այնքան էլ իրատեսական չէ: Տարբեր մրցույթների հաղթողները շատ են լինում, իսկ աշխատանքի վերցնում են ոչ բոլորին:

Հետևաբար,

-մոռացեք ձեր ստացած կրթության կամ «կրթության» մասին ու աշխատանք փնտրեք մասնավոր ոլորտում: Չնայած այս ոլորտը լուրջ խնդիրներ ունի ապրանքաշրջանառության կրճատման, չմարված ու անհուսալի վարկերի, հարկային պարտավորությունների հետ կապված, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք աշխատում են և շուկայում լավ հնարավորություններ ունեն:
-Նախաձեռնեք սեփական փոքր գործերը: Աշխատեք հեռու մնալ վարկ վերցնելուց, ձեր գործը սկսելու հարցում ներգրավեք ընկերներին և բարեկամներին: Օրինակ, մեկ միլիոն դրամ արժեցող բիզնես ծրագրի համար գումար ներգրավեք, ասենք 10 հոգուց: Խնդրեք ձեր բիզնեսի համար, խոստացեք փոխհատուցել ապրանքներով կամ հենց գումարով բիզնեսի կայացման դեպքում: Ռիսկը մեծ չէ, կարող են ներդնել:
-Աշխատեք գյուղի ձեր հարազատների հետ: Օգտագործեք նրանց ունեցած ենթակառուցվածքները (օր.` անասնագոմ, հավանոց, հողատարածք) գյուղմթերքների կամ ապրանքների արտադրության համար: Ավելին, եթե կա հնարավորություն, գնացե՛ք գյուղ, փորձեք ձեզ դրսևորել ֆերմերության մեջ, գյուղմթերքների պակաս միշտ էլ կա:
-Մի խոսքով, քիչ նայեցե՛ք դեպի կառավարության և պետական մարմինների կողմը, ավելի շատ նախաձեռնեք ու մտածեք նոր գործերի մասին:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը