28.04.2024 ● 20:57
28.04.2024 ● 20:36
28.04.2024 ● 19:46
28.04.2024 ● 18:51
28.04.2024 ● 17:56
28.04.2024 ● 13:28
28.04.2024 ● 12:36
28.04.2024 ● 10:59
28.04.2024 ● 10:56
28.04.2024 ● 10:38
27.04.2024 ● 18:48
27.04.2024 ● 18:43
27.04.2024 ● 14:33
27.04.2024 ● 14:28
27.04.2024 ● 14:24
27.04.2024 ● 14:05
● Լրահոս
Սգո արարողության ժամանակ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է
05.09.2012 ● 10:21
Սեպտեմբերի 4-ի երեկոյան Աֆղանստանի Դուրբաբա ավանում սգո արարողության ժամանակ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է։ Նանգարհար նահանգի վարչակազմից հայտնել են, որ պայթյունի հետևանքով 30 մարդ զոհվել է, շուրջ 50-ը՝ վիրավորվել։
Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է ԲՀԿ խորհուրդը
05.09.2012 ● 10:13
Սերժ Սարգսյանի հայտարարությունից ժամեր անց Սամվել Բալասանյանը Կենտրոնի եթերում ասել է, թե ինքը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել առաջին հերթին հենվելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ԲՀԿ-ի հավաքած ահռելի ձայների վրա: Բացի այդ, նա շեշտել է, որ իրեն քաղաքապետի թեկնածու է առաջադրել ԲՀԿ խորհուրդը, ինչի համար շնորհակալ և երախտապարտ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին պարտությունը
05.09.2012 ● 10:07
Հայաստանի տղամարդկանց ընտրանին պարտություն կրեց Չինաստանի հավաքականից՝ 1.5։2.5 հաշվով։ 8-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ընտրանին։ Այս պահի դրությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ 11 միավորով։
Կալանավորվել է Ախթալայի քաղաքապետի եղբայրը
05.09.2012 ● 10:04
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` երկու ամսով կալանավորվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի և սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը:
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ սեպտեմբերի 8-ից կգործարկվի «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապը
05.09.2012 ● 09:56
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը տեղի է ունեցել նախօրեին:
Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
05.09.2012 ● 09:53
Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով:
Յան Չառնոգուրսկի. «Հունգարիայի կառավարությունը պետք է ուղի գտնի շտկելու իր կողմից կատարված ահավոր սխալը»
05.09.2012 ● 09:48
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի նախկին վարչապետ և արդարադատության նախարար Յան Չառնոգուրսկու կողմից:
Կոչ են անում ՆԱՏՕ–ին հանդես գալ հստակ դիրքորոշմամբ
05.09.2012 ● 09:34
Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր և պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին:
Ոստիկանական նոր հենակետեր Երևանում
05.09.2012 ● 08:39
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է ոստիկանական հենակետերի միջոցով:
ՄԱԿ–ի նոր զեկույցը տագնապալի տվյալներ է հաղորդում. միայն օգոստոսին Սիրիայից 100 հազ. մարդ է արտագաղթել
05.09.2012 ● 00:34
ՄԱԿ-ի կողմից ներկայացված այս տվյալները կազմում են նախագահ Բաշար Ասադի և ընդդիմադիր ուժերի միջև մղվող պայքարի հետևանքով հարևան երկրներ արտագաղթած ընդհանուր 234 368 սիրիացիների թվի ուղիղ 40%-ը:
Վանեսա Պարադին Ջոնի Դեփին փոխարնող է գտել
04.09.2012 ● 22:15
Դեռ մի քանի ամիս է անցել Հոլիվուսի ամենագեղեցիկ զույգերից մեկի` Վանեսա Պարադիի և Ջոնի Դեփի ամուսնալուժությունից, իսկ Վանեսսան արդեն գտել է իր երկրորդ կեսին: Հայտնի դերասանուհու և երգչուհու ընտրյալը ֆրասիացի միլիոնատեր և Usinedeco ֆիրմայի հիմնադիր Գայ Դեվիդ Գարբին է, ում հետ Վանեսսան առաջին անգամ հանդիպել է Լոս-Անջելես-Փարիս չվերթի ժամանակ:
Հայաստանի պատասխանը. ո՛չ Մադրիդյան սկզբունքներին
04.09.2012 ● 20:39
Մադրիդյան սկզբունքների ամենավտանգավոր կետերից են նախկին ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված պատմական հայկական շրջանների վերադարձը Ադրբեջանին և ազերի բնակչության վերադարձը այդ տարածք։ Բազմիցս խոսվել է, թե ինչ կարևորագույն պաշտպանական գործառույթ ունեն այդ ազատագրված շրջանները Հայաստանի անվտանգության համար։ Առանց այս շրջանների, արցախաադրբեջանական ճակատը բազմապատկվում է մի քանի անգամ...
Արգելվել է Լինդսի Լոհանի մուտքը հյուրանոց
04.09.2012 ● 19:11
Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը, ով վերջին 10 տարիների ընթացքում բնակվում էր Լոս-Անջելեսի հայտնի «Շատո Մարմոն» հյուրանոցի 33-րդ համարում, պարտքերի պատճառով այլևս մնացել է առանց տանիքի: Լինդսիին նամակով զգուշացրել են, այլևս չգալ հյուրանոց այնքան ժամանակ, մինչև դերասանուհին չմարի իր 46 352 դոլարի պարտքը։
Սպասվում է առանց տեղումների եղանակ
04.09.2012 ● 18:57
Սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հետախուզվողները հայտնաբերվեցին
04.09.2012 ● 18:05
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սվետլանա Ս.-ին, որը ս/թ օգոստոսի 23-ից հետախուզվում էր պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և շահագործման նպատակով մարդուն հավաքագրելու, փոխադրելու, հանձնելու, թաքցնելու կամ ստանալու մեղադրանքով:
Ադրբեջանը խճճվում է իր իսկ խառնած կծիկի մեջ
04.09.2012 ● 17:55
Վերջին օրերին Ադրբեջանի նախկին և ներկայիս սպա «Ռամիլ Սաֆարով» երևույթի էքստրադիցիայի հարցը դարձել է միջազգային մամուլում քննարկվող ամենասենսացիոն լուրը: Ամբողջ աշխարհը քննադատում է Հունգարիային և Ադրբեջանին վտանգելու համար տարածաշրջանային անվտանգությունը, իսկ վերջիններս ինչ-որ միջազգային կոնվենցիաներ են մեջբերում` արդարացնելու այս խայտառակ առևտուրը:
ԿԽՄԿ–ի նախագահն անձամբ է ժամանել Սիրիա
04.09.2012 ● 17:20
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Փիթեր Մաուրերը 3-օրյա այցով ժամանել է Սիրիա։ Սա նրա առաջին աշխատանքային այցն է այդ երկիր: Մաուրերն այսօր հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
04.09.2012 ● 17:17
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: