Լրահոս

06.10.2010 15:58


Դավիթ Հակոբյան. «ՀՀՇ–ական ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ դառնալ համազգային ընդդիմություն»

Դավիթ Հակոբյան. «ՀՀՇ–ական ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ դառնալ համազգային ընդդիմություն»

-Եթե ընտրական իրավունքը մնա այն, ինչ կա, ուրեմն ընտրական կոմպանիան կծավալվի ֆինանսական տոտալիտարիզմի ճանապարհով, բոնապարտիզմի սկզբունքով, իշխանագողությունը կկատարվի սվինների ծայրով, այնպես, ինչպես ականատես ենք եղել հասարակական-քաղաքական երեք ծանր կատակլիզմաների ժամանակ,-«Փաստարկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել «Մարքսիստական»  կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։ Նա նշել է, թե Հայաստանում իշխանափոխությունը ոչ մի անգամ ընտրական իրավունքի ճանապարհով տեղի չի ունեցել, ու ավելացրել է, թե այսօր գաղափարական տեսանկյունից նոր ընդդիմության ձևավորումն ուղղակի պատմական անհրաժեշտություն է.

-ՀՀՇ-ական ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ դառնալ համազգային ընդդիմություն,-ընդգծել է Դ. Հակոբյանն ու շարունակել,-իսկ երեկ ուղղակի ողորմելի էր նրանց ներկայացուցչի ելույթը ԵԽ-ում. ուղղակի խայտառակություն։

Դ. Հակոբյանը հարցադրում է կատարել, թե մինչև ե՞րբ կարելի է իշխանությունների մասին պառավական բամբասկոտությամբ զբաղվել.

-Ընդդիմությունն ընդդիմություն չէ, խռովյալ հոգիների ռևանշիստական մոլուցքով տառապող խառնամբոխ է, եթե նա չունի այլընտրանքային գաղափարախոսություն իշխանությանը։

«Մարքսիստական» կուսակցության առաջնորդի խոսքերով՝ 21-րդ դարի ընդդիմությունը գաղափարապես պետք է պատրաստ լինի  հանդես գալու որպես «գաղափարական մոդուլյատոր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը