Լրահոս

06.10.2010 12:38


Գտնվել է Երկիր մոլորակի տիեզերական «քույրը»

Գտնվել է Երկիր մոլորակի տիեզերական «քույրը»

Մեկ անգամ չէ, որ գիտնականները հայտնաբերել են մոլորակներ, որոնց վրա կյանքի առկայությունը հնարավոր է։ Սակայն այս մեկը, ինչպես նշում է vesti.ru/doc.html?id=396030-ում տեղադրված լուրի հեղինակ Արտյոմ Կրասուլինը, իր տեսակի մեջ եզակի է։ 581G անունով նշվող մոլորակը հայտնաբերել են ամերիկացի աստղագետները, սակայն առայժմ նրանք զգուշությամբ են նկարագրում երկնային մարմինը՝ միայն նշելով. «Հնարավոր է՝ կյանքի համար պիտանի է»։

Նոր մոլորակը Երկրից ընդամենը 20 լուսատարի է հեռու, տիեզերքի չափանիշներով՝ գրեթե մեր հարևանն է։ Ընդ որում, նրա չափսերն էլ երկրից շատ չեն տարբերվում, և առաջին հերթին՝ մեծությունը, ձգողականության ուժն ու միջին ջերմաստիճանը։

Հետազոտող Փոլ Բաթլերի խոսքերով՝ մարդիկ դեպի այս հայտնագործությունն էին գնում մի քանի տարի շարունակ. «Բացահայտել և հետազոտել են մոլորակներ, որոնք ունեցել են կյանքի համար պիտանի ջերմաստիճանի վերի կամ ներքին շեմերը։ Եվ ահա, վերջապես, մենք գտանք լավագույն ջերմաստիճան ունեցող մի մոլորակ, ընդ որում՝ նրա տեղադրությունը շատ հեշտ որոշեցինք։ Իսկ դա խոսում է այն մասին, որ հնարավոր է նման բավական շատ մոլորակներ գտնել»։

Ամերիկացի հետազոտողները նշում են, որ նորահայտ մոլորակի մակերեսը հիմնականում քարերից ու ժայռերից է բաղկացած։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այնտեղ ջուր էլ կա՝ հեղուկ վիճակում։  Իսկ ձգողության ուժն էլ իր հերթին հուշում է մթնոլորտի գոյության մասին։

«Մենք դետևս չգիտենք մթնոլորտի քիմիական կառուցավածքը,-ասել է մեկ այլ հետազոտող՝ Ստիվ Վոհթը։-Եթե դա թթվածին և ածխաթթու գազ է, ապա կարելի է ենթադրել, որ այդ մոլորակի վրա գոյություն ունի կյանք՝ այս կամ այն ձևով»։

Այս հայտնագործությունը գիտնականներն արդեն իսկ մեծ հաջողություն են համարում։ Նրանց խոսքերով՝ եթե բորոր հաշվարկները ճիշտ են, ապա այդ մոլորակը յուրացման համար ավելի հարմար կլինի, քան Մարսը։ Գիտնականները խոստանում են շարունակել մոլորկի հետ կապված հետազոտությունները։

Այս խորագրի վերջին նյութերը