Պատմությունը չի ավարտվել. Արևմուտք–ԽՍՀՄ հակամարտության տրանսֆորմացիան
Խաղաղությունը պարբերաբար իր տեղն է զիջում պատերազմին։ Պատերազմը վարվում է հանուն նոր խաղաղության և այդպես շարունակ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։
«Կոկա–կոլան»՝ ընդդեմ տանկերի
Քսաներորդ դարում երկու համաշխարհային պատերազմ եղավ։ Հետո սկսվեց «սառը» պատերազմը, որի արդյունքում ԽՍՀՄ–ը պարտվեց և փլուզվեց։ Պարտվեց ոչ թե արկերի պայթյունների, այլ «Կոկա–կոլաների» խցանների բացվող խշշոցների արդյունքում։ Ասել է թե՝ պարտվեց գաղափարապես ու «փափուկ ուժի» կիրառման արդյունքում։ ԽՍՀՄ քաղաքացիների համար մարքսիզմ–լենինիզմը մինչև վերջ վարկաբեկվել էր, ինչը չէր կարող պարտության չբերել։
Որոշ քաղաքագետներ կարծում էին, թե ԱՄՆ–ի գլխավորությամբ Արևմուտքի հաղթանակը բերեց դրական առումով պատմության ավարտին, քանզի, այսպես կոչված, «լիբերալ նախագիծն» ավելի կենսունակ գտնվեց, քան «մարքսիստական էքսպերիմենտը», և գալու է հավերժ խաղաղության ժամանակը, սակայն կյանքը ցույց տվեց, որ պատմությունը ոչ թե ավարտվել է, այլ նոր է սկսվում, ավելի ճիշտ՝ պատմությունը շարունակվում է։
Մերձավոր Արևելքում մենք հիմա տեսնում ենք «լիբերալ նախագծի» կատարյալ ձախողումը։ Պատճառն այն է, որ «լիբերալ նախագծի» գլխավոր շահառուն Բեռլինի պատի փլուզումից հետո հայտնվեց մենաշնորհային կարգավիճակում, իսկ դա արդեն հակասում է լիբերալիզմի ոգուն և փիլիսոփայությանը։
Միջազգային հարթակում միաբևեռ աշխարհն է մարդկային ողբերգության, պետությունների փլուզման և ահաբեկչության աճի պատճառ դարձել։ Ահաբեկչությունն ԱՄՆ ունեցած մենաշնորհի հետևանքն է։
ԽՍՀՄ փլուզումից հետո քառորդ դար ԱՄՆ–ը մենաշնորհատերերին ներհատուկ անհեռատեսություն, երեսառածություն և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերեց։ Հետևանքներն ակնհայտ են՝ Իրաք, Լիբիա, Սիրիա, Ուկրաինա, Եգիպտոս։ Այս ցանկը երկար կարելի է շարունակել՝ ներառելով նաև ԵՄ երկրները, որոնք փախստականների հեղեղի տակ խեղդվում են։
Մենք չենք ուզում ասել, որ ԱՄՆ–ը չարիքի կայսրություն է դարձել և ԽՍՀՄ մահից հետո մնացած քաղաքական արխաիզմ է (բնության մեջ ամեն ինչ լինում է զույգով)։ Խնդիրն այն է, որ մենաշնորհն իռացիոնալ ու եսասեր է դարձնում ինչպես մարդուն ու առանձին բիզնես կառուցներին, այնպես էլ պետությանը։ Այսինքն՝ չարիք դառնում են հանգամանքների բերումով։
Արևելքը նուրբ բան է
ՌԴ–ի մուտքը մերձավորարևելյան ռազմական թատերաբեմ մարտահրավեր է ամերիկյան հեգեմոնիային՝ մենաշնորհային կարգավիճակին։ ԱՄՆ–ը սա շատ ցավոտ է ընկալում, ինչը մարդկայնորեն հասկանալի է։
Ռուսաստանը տնտեսապես, մեղմ ասած, շատ հետ է մնում Միացյալ Նահանգներից, բայց չպետք է մոռանալ, որ «ատոմի» մասով Մոսկվան առաջ է Վաշինգտոնից։ Համ էլ՝ ռուսները պակաս չեն կռվելու հարցում, եթե ոչ ավելին։
Մոսկվայի վերադարձը Մերձավոր Արևելք շոկի մեջ է գցել օվկիանոսից այն կողմ գտնվող տերությանը։ Դա է պատճառը, որ Օբամայի վարչակազմի համար այժմ առաջնահերթություն է դարձել ՌԴ–ին թուլացնելը և Սիրիայում ռուսական զինուժի հաջողությանը խոչընդոտելը (Անկարայի հակառուսական քայլն այս համատեքստում պետք է դիտարկել՝ մի կողմ չդնելով նաև այն հանգամանքը, որ հակառուսականության հարցում թուրքերը նաև սեփական աշխարհաքաղաքական, տնտեսական ու անվտանգության շահերն ունեն)։
Այդ առումով պարզ էր, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդի՝ Փարիզ–Վաշինգտոն–Մոսկվա «տրանզիտը», որը նախաձեռնվել էր «Իսլամական պետության» դեմ իրական կոալիցիա կազմելու նպատակով, ի սկզբանե դատապարտված էր անհաջողության։
ԱՄՆ–ը և ՌԴ–ն Սիրիայում ավելի լուրջ հակառակորդներ են, քան «Իսլամական պետությունը» երկուսի համար առանձին–առանձին։ Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ–ՌԴ իրական համագործակցություն Սիրիայում գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ, ինչը, ցավոք, նաև նշանակում է, որ տեսանելի ապագայում «Իսլամական պետությանը» ոչինչ չի սպառնում։
ԱՄՆ–ի համար գլխավորը Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունը կայուն աշխարհաքաղաքական գործոնի վերածելը թույլ չտալն է։ «Իսլամական պետությունը» ֆոնային գործոն է ԱՄՆ–ի համար։ Իհա՛րկե, ամերիկացիներն ուզում են ահաբեկչական այդ խմբին վերացնել, բայց եթե ԻՊ–ն ու մյուս ահաբեկչական խմբերը կարողանան Ասադին հեռացնել, ապա դա ուղղակիորեն կողջունվի ԱՄՆ–ի կողմից։ Թուրքիան ահա այս մարտավարության շրջանակներում է ահաբեկչական խմբերին աջակցելու և սեփական շահերն առաջ տանելու հնարավորություն ստացել։
Եթե ամերիկյան ծրագրերը ստացվեցին ՌԴ, Ասադի ու Սիրիայի մասով, ապա նրանք լրջորեն կսկսեն պայքարել ԻՊ դեմ։ Կկարողանան, թե ոչ՝ արդեն այլ հարց է։ Բայց մոտեցումը սա է։
ՌԴ–ն լրիվ այլ նպատակներ է հետապնդում Սիրիայում։ Նախ՝ Կրեմլն ուզում է ռազմական գործողությունների արդյունքում լուրջ փայ մտնել Մերձավոր Արևելքում և վերականգնել «սառը» պատերազմից հետո կորցրած ռուսական դիրքերը։ Այդ հարցում ամբողջությամբ համընկնում են Մոսկվայի ու Դամասկոսի շահերը։
Բացի այդ՝ երկուսի շահերից է բխում նաև բոլոր ահաբեկչական խմբերի ոչնչացումը և Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ աշխարհիկ իշխանության ներքո։
Հոբսի հոգին թևածում է աշխարհում
Ռուսները կռվում են հանուն խաղաղության, իսկ ահաբեկիչները և նրանց ուղղակի ու անուղղակի հովանավորները կռվում են հետագայում ավելի մեծ կռիվ ունենալու համար։ Սա ֆունդամենտալ տարբերություն է։
Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ մարդու իրավունքների և, մասնավորապես, կյանքի իրավունքի պաշտպանության համար պայքարում են դեռևս նոր գլոբալ նախագծի գաղափարական փաթեթավորումը չգտած ու փնտրտուքների մեջ գտնվող ՌԴ–ն, Արևմուտքի կողմից մարդու իրավունքների ոտնահարման համար բազմիցս քննադատված Իրանը, Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն հռչակված լիբանանյան «Հըզբոլլահը» և ԱՄՆ–ի համար ատելի Ասադը։ Ասել է թե՝ արևմտյան (համամարդկային) արժեքները և արևմտյան քաղաքակրթությունը բարբարոսներից պաշտպանում են ոչ արևմտյան սուբյեկտները։ Այս մասին, ի դեպ, ուղղակի հայտարարել էր Սիրիայի նախագահը։
«Լիբերալ նախագծի» դրոշակակիրն այսօր, կամա թե ակամա, հայտնվել է ցեղասպան Թուրքիայի, ահաբեկչության ավանդական հովանավորներ Սաուդյան Արաբիայի և Քաթարի,«Սիրիական ազատ բանակի» անվան տակ գործող ահաբեկչական խմբերի և, ի վերջո, «Իսլամական պետության» հետ միևնույն նավակում։ Միակ բացառությունն այս շարքում քրդերն են, որոնց հետ ամերիկացիները դաշնակցում են Իրաքում ԻՊ առաջխաղացումը կանգնեցնելու համար, բայց այստեղ էլ ԱՄՆ–ի մյուս դաշնակից Անկարան է նյարդայնանում, ու ստացվում է, որ ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան «հակասությունների ակումբ» է։ Մինչդեռ ՌԴ գլխավորած կոալիցիայում հիմնական հարցերի շուրջ լիակատար փոխըմբռնման մթնոլորտ է, ինչը նշանակում է, որ ժամանակն աշխատելու է այս ուժի օգտին, եթե, իհարկե, կոպիտ սխալներ թույլ չտրվեն, ու սպոնտան որոշումներ չկայացվեն։
Արևմուտքն՝ ընդդեմ Արևմուտքի
Աշխարհաքաղաքականությունը և տնտեսական շահերը խոր հակասության մեջ են մտել «լիբերալ նախագծի» գլխավոր սկզբունքների հետ։
Այնպես չէ, որ ՌԴ–ն կամ Իրանը, առավել ևս՝ Ասադը, բարի փերիներ են, բայց այսօր նրանց աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերը տեղավորվում են «լիբերալ նախագծի» գաղափարական տիրույթում, իսկ ահա ԱՄՆ–ն ընկել է վուլգար մարքսիզմի գիրկը և դեմ չէ բոլշևիկների կիրառած «կարմիր տեռորի» մեթոդներին։
Ինչ վերաբերում է ԵՄ–ին, ապա այս միավորը չունի արտաքին քաղաքականություն և անվտանգության սեփական համակարգ։ ԵՄ–ն ԱՄՆ–ի կցորդն է այս հարցերում ու չունի սեփական «ես»–ը։
Փարիզի ահաբեկչությունից հետո, սակայն, ինչ–որ բան է սկսում շարժվել ԵՄ–ում։ Թե ինչքան կշարժվի, դեպի ուր կշարժվի և ինչ փոփոխության կբերի «սառը» պատերազմի մեկ այլ դերակատար ՆԱՏՕ–ում, կախված է ԵՄ–ում կարծիքի առաջատար քաղաքական էլիտաների վրա հանրային ճնշման չափից ու այն բանից, թե հակառակ կողմից կառաջարկվի՞ արդյոք գլոբալ նոր ու արդյունավետ նախագիծ։
Պատմությունը չի ավարտվել. Արևմուտք–ԽՍՀՄ հակամարտության տրանսֆորմացիան
Խաղաղությունը պարբերաբար իր տեղն է զիջում պատերազմին։ Պատերազմը վարվում է հանուն նոր խաղաղության և այդպես շարունակ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։
«Կոկա–կոլան»՝ ընդդեմ տանկերի
Քսաներորդ դարում երկու համաշխարհային պատերազմ եղավ։ Հետո սկսվեց «սառը» պատերազմը, որի արդյունքում ԽՍՀՄ–ը պարտվեց և փլուզվեց։ Պարտվեց ոչ թե արկերի պայթյունների, այլ «Կոկա–կոլաների» խցանների բացվող խշշոցների արդյունքում։ Ասել է թե՝ պարտվեց գաղափարապես ու «փափուկ ուժի» կիրառման արդյունքում։ ԽՍՀՄ քաղաքացիների համար մարքսիզմ–լենինիզմը մինչև վերջ վարկաբեկվել էր, ինչը չէր կարող պարտության չբերել։
Որոշ քաղաքագետներ կարծում էին, թե ԱՄՆ–ի գլխավորությամբ Արևմուտքի հաղթանակը բերեց դրական առումով պատմության ավարտին, քանզի, այսպես կոչված, «լիբերալ նախագիծն» ավելի կենսունակ գտնվեց, քան «մարքսիստական էքսպերիմենտը», և գալու է հավերժ խաղաղության ժամանակը, սակայն կյանքը ցույց տվեց, որ պատմությունը ոչ թե ավարտվել է, այլ նոր է սկսվում, ավելի ճիշտ՝ պատմությունը շարունակվում է։
Մերձավոր Արևելքում մենք հիմա տեսնում ենք «լիբերալ նախագծի» կատարյալ ձախողումը։ Պատճառն այն է, որ «լիբերալ նախագծի» գլխավոր շահառուն Բեռլինի պատի փլուզումից հետո հայտնվեց մենաշնորհային կարգավիճակում, իսկ դա արդեն հակասում է լիբերալիզմի ոգուն և փիլիսոփայությանը։
Միջազգային հարթակում միաբևեռ աշխարհն է մարդկային ողբերգության, պետությունների փլուզման և ահաբեկչության աճի պատճառ դարձել։ Ահաբեկչությունն ԱՄՆ ունեցած մենաշնորհի հետևանքն է։
ԽՍՀՄ փլուզումից հետո քառորդ դար ԱՄՆ–ը մենաշնորհատերերին ներհատուկ անհեռատեսություն, երեսառածություն և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերեց։ Հետևանքներն ակնհայտ են՝ Իրաք, Լիբիա, Սիրիա, Ուկրաինա, Եգիպտոս։ Այս ցանկը երկար կարելի է շարունակել՝ ներառելով նաև ԵՄ երկրները, որոնք փախստականների հեղեղի տակ խեղդվում են։
Մենք չենք ուզում ասել, որ ԱՄՆ–ը չարիքի կայսրություն է դարձել և ԽՍՀՄ մահից հետո մնացած քաղաքական արխաիզմ է (բնության մեջ ամեն ինչ լինում է զույգով)։ Խնդիրն այն է, որ մենաշնորհն իռացիոնալ ու եսասեր է դարձնում ինչպես մարդուն ու առանձին բիզնես կառուցներին, այնպես էլ պետությանը։ Այսինքն՝ չարիք դառնում են հանգամանքների բերումով։
Արևելքը նուրբ բան է
ՌԴ–ի մուտքը մերձավորարևելյան ռազմական թատերաբեմ մարտահրավեր է ամերիկյան հեգեմոնիային՝ մենաշնորհային կարգավիճակին։ ԱՄՆ–ը սա շատ ցավոտ է ընկալում, ինչը մարդկայնորեն հասկանալի է։
Ռուսաստանը տնտեսապես, մեղմ ասած, շատ հետ է մնում Միացյալ Նահանգներից, բայց չպետք է մոռանալ, որ «ատոմի» մասով Մոսկվան առաջ է Վաշինգտոնից։ Համ էլ՝ ռուսները պակաս չեն կռվելու հարցում, եթե ոչ ավելին։
Մոսկվայի վերադարձը Մերձավոր Արևելք շոկի մեջ է գցել օվկիանոսից այն կողմ գտնվող տերությանը։ Դա է պատճառը, որ Օբամայի վարչակազմի համար այժմ առաջնահերթություն է դարձել ՌԴ–ին թուլացնելը և Սիրիայում ռուսական զինուժի հաջողությանը խոչընդոտելը (Անկարայի հակառուսական քայլն այս համատեքստում պետք է դիտարկել՝ մի կողմ չդնելով նաև այն հանգամանքը, որ հակառուսականության հարցում թուրքերը նաև սեփական աշխարհաքաղաքական, տնտեսական ու անվտանգության շահերն ունեն)։
Այդ առումով պարզ էր, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդի՝ Փարիզ–Վաշինգտոն–Մոսկվա «տրանզիտը», որը նախաձեռնվել էր «Իսլամական պետության» դեմ իրական կոալիցիա կազմելու նպատակով, ի սկզբանե դատապարտված էր անհաջողության։
ԱՄՆ–ը և ՌԴ–ն Սիրիայում ավելի լուրջ հակառակորդներ են, քան «Իսլամական պետությունը» երկուսի համար առանձին–առանձին։ Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ–ՌԴ իրական համագործակցություն Սիրիայում գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ, ինչը, ցավոք, նաև նշանակում է, որ տեսանելի ապագայում «Իսլամական պետությանը» ոչինչ չի սպառնում։
ԱՄՆ–ի համար գլխավորը Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունը կայուն աշխարհաքաղաքական գործոնի վերածելը թույլ չտալն է։ «Իսլամական պետությունը» ֆոնային գործոն է ԱՄՆ–ի համար։ Իհա՛րկե, ամերիկացիներն ուզում են ահաբեկչական այդ խմբին վերացնել, բայց եթե ԻՊ–ն ու մյուս ահաբեկչական խմբերը կարողանան Ասադին հեռացնել, ապա դա ուղղակիորեն կողջունվի ԱՄՆ–ի կողմից։ Թուրքիան ահա այս մարտավարության շրջանակներում է ահաբեկչական խմբերին աջակցելու և սեփական շահերն առաջ տանելու հնարավորություն ստացել։
Եթե ամերիկյան ծրագրերը ստացվեցին ՌԴ, Ասադի ու Սիրիայի մասով, ապա նրանք լրջորեն կսկսեն պայքարել ԻՊ դեմ։ Կկարողանան, թե ոչ՝ արդեն այլ հարց է։ Բայց մոտեցումը սա է։
ՌԴ–ն լրիվ այլ նպատակներ է հետապնդում Սիրիայում։ Նախ՝ Կրեմլն ուզում է ռազմական գործողությունների արդյունքում լուրջ փայ մտնել Մերձավոր Արևելքում և վերականգնել «սառը» պատերազմից հետո կորցրած ռուսական դիրքերը։ Այդ հարցում ամբողջությամբ համընկնում են Մոսկվայի ու Դամասկոսի շահերը։
Բացի այդ՝ երկուսի շահերից է բխում նաև բոլոր ահաբեկչական խմբերի ոչնչացումը և Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ աշխարհիկ իշխանության ներքո։
Հոբսի հոգին թևածում է աշխարհում
Ռուսները կռվում են հանուն խաղաղության, իսկ ահաբեկիչները և նրանց ուղղակի ու անուղղակի հովանավորները կռվում են հետագայում ավելի մեծ կռիվ ունենալու համար։ Սա ֆունդամենտալ տարբերություն է։
Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ մարդու իրավունքների և, մասնավորապես, կյանքի իրավունքի պաշտպանության համար պայքարում են դեռևս նոր գլոբալ նախագծի գաղափարական փաթեթավորումը չգտած ու փնտրտուքների մեջ գտնվող ՌԴ–ն, Արևմուտքի կողմից մարդու իրավունքների ոտնահարման համար բազմիցս քննադատված Իրանը, Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն հռչակված լիբանանյան «Հըզբոլլահը» և ԱՄՆ–ի համար ատելի Ասադը։ Ասել է թե՝ արևմտյան (համամարդկային) արժեքները և արևմտյան քաղաքակրթությունը բարբարոսներից պաշտպանում են ոչ արևմտյան սուբյեկտները։ Այս մասին, ի դեպ, ուղղակի հայտարարել էր Սիրիայի նախագահը։
«Լիբերալ նախագծի» դրոշակակիրն այսօր, կամա թե ակամա, հայտնվել է ցեղասպան Թուրքիայի, ահաբեկչության ավանդական հովանավորներ Սաուդյան Արաբիայի և Քաթարի, «Սիրիական ազատ բանակի» անվան տակ գործող ահաբեկչական խմբերի և, ի վերջո, «Իսլամական պետության» հետ միևնույն նավակում։ Միակ բացառությունն այս շարքում քրդերն են, որոնց հետ ամերիկացիները դաշնակցում են Իրաքում ԻՊ առաջխաղացումը կանգնեցնելու համար, բայց այստեղ էլ ԱՄՆ–ի մյուս դաշնակից Անկարան է նյարդայնանում, ու ստացվում է, որ ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան «հակասությունների ակումբ» է։ Մինչդեռ ՌԴ գլխավորած կոալիցիայում հիմնական հարցերի շուրջ լիակատար փոխըմբռնման մթնոլորտ է, ինչը նշանակում է, որ ժամանակն աշխատելու է այս ուժի օգտին, եթե, իհարկե, կոպիտ սխալներ թույլ չտրվեն, ու սպոնտան որոշումներ չկայացվեն։
Արևմուտքն՝ ընդդեմ Արևմուտքի
Աշխարհաքաղաքականությունը և տնտեսական շահերը խոր հակասության մեջ են մտել «լիբերալ նախագծի» գլխավոր սկզբունքների հետ։
Այնպես չէ, որ ՌԴ–ն կամ Իրանը, առավել ևս՝ Ասադը, բարի փերիներ են, բայց այսօր նրանց աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերը տեղավորվում են «լիբերալ նախագծի» գաղափարական տիրույթում, իսկ ահա ԱՄՆ–ն ընկել է վուլգար մարքսիզմի գիրկը և դեմ չէ բոլշևիկների կիրառած «կարմիր տեռորի» մեթոդներին։
Ինչ վերաբերում է ԵՄ–ին, ապա այս միավորը չունի արտաքին քաղաքականություն և անվտանգության սեփական համակարգ։ ԵՄ–ն ԱՄՆ–ի կցորդն է այս հարցերում ու չունի սեփական «ես»–ը։
Փարիզի ահաբեկչությունից հետո, սակայն, ինչ–որ բան է սկսում շարժվել ԵՄ–ում։ Թե ինչքան կշարժվի, դեպի ուր կշարժվի և ինչ փոփոխության կբերի «սառը» պատերազմի մեկ այլ դերակատար ՆԱՏՕ–ում, կախված է ԵՄ–ում կարծիքի առաջատար քաղաքական էլիտաների վրա հանրային ճնշման չափից ու այն բանից, թե հակառակ կողմից կառաջարկվի՞ արդյոք գլոբալ նոր ու արդյունավետ նախագիծ։
Անդրանիկ Թևանյան