Լրահոս

28.09.2010 10:01


ՕԵԿ–ը Սամվել Բալասանյանին դե՞մ կքվեարկի

ՕԵԿ–ը Սամվել Բալասանյանին դե՞մ կքվեարկի

ԱԺ նախկին փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արևիկ Պետրոսյանի հրաժարականից հետո երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում կայացրեց խորհրդարանի առաջիկա նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանին։

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ին էր անդամագրվել 2010թ. մայիսին։

ՕԵԿ-ը կո՞ղմ է քվեարկելու Ս. Բալասանյանի թեկնածությանը և ընդհանրապես ինչպե՞ս են վերաբերվում ԲՀԿ-ի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում հենց նրան առաջադրելու փաստին, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «7օր»-ին ասել է, որ իրենք հինգշաբթի հերթական քաղխորհրդի նիստ են հրավիրելու և դրանից հետո միայն այդ հարցերի պատասխանները կտրվեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը