Լրահոս

04.02.2011 11:43


Ալեքսանդր Քանանյան. «Սերժ Սարգսյանն ինձ համար կրոնապես «խորշելի է»»

Ալեքսանդր Քանանյան. «Սերժ Սարգսյանն  ինձ համար կրոնապես «խորշելի է»»

Ի պատասխան «Ի՞նչպես եք գնահատում Սերժ Սարգսյանի վերջին ելույթներն ու Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցները, մասնավորապես ԼՂՀ հարցի շուրջ» «7օր»-ի հարցին Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանն ասել է, որ բոլոր գնահատականները վաղուց տրված են և  հիշեցրել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդած 2009 թ. հոկտեմբերի 5-ի նախաձեռնությունը՝ Հայաստանի մի շարք սրբավայրերում և սփյուռքի գաղթօջախներում միաժամանակ տեղի ունեցած հավաքական աղոթքը, որի ընթացքում ներկաների կողմից ընթերցվել և եկեղեցիների խորաններին խորհրդանշաբար հանձնվել է «Վասն կենաց և զօրութեան աշխարհիս Հայոց» մաղթանքը: Սրբավայրերում հավաքված մարդիկ խոստովանելով, որ այլևս սպառված են Հայոց պետականությանը ոչնչացմամբ սպառնացող քաղաքական ընթացքը կասեցնելու քաղաքացիական միջոցները, Աստծո դատին և Տիրոջ ողորմությանն էին հանձառել Հայրենիքի դեմ «ունայն մեծամտությամբ մահաբեր դավադրություններ նյութող», «նահատակների արյունն ուրացող» և Արցախի ազատագրված տարածքները հանաձնել պատրաստակամ երկրի քաղաքական վերնախավին. «Եւ որ կոչիսդ նախագահ Հայոց, գիտասջի՛ր, զի փութայ Աստուած ի խնդրել զվրէժ ուրացելոյ արեան նահատակացն և ժամանէ Տէր յընկենուլ զքեզ ի յուսոյ փրկութեան: Եւ եղիցիս լքեալ, ընկեցեալ և դատապարտեալ յԱստուծոյ և ի բաց մերժեալ յակնկալութենէ տեսութեան լուսոյ և կենաց: Վասն զի կարկամեալ գօսացուցանէ Տէր զմատունս այնոցիկ, ոյք ընդ գրով հաստատութեան արկանել իշխեսցեն զպայմանադրութիւն սրբապիղծ մատնութեան Հայրենեաց: Եւ որ ոք զանօրինեալ և զաստուածուրաց ձեռն իւր մխեսցէ ի լրումն ամբողջականութեան աշխարհիս Հայոց և դաւս ընդդէմ կենաց Հայաստանեայց նիւթեսցէ, հատուսցես նմա ըստ ահեղազօր իրաւանց արդարութեան ստեղծողիդ աստ և ի հանդերձելումդ»: Արձանագրությունները չստորագրված մեռելածին էին, ինչպես և ողջ Սերժ Սարգսյանի քաղաքական ընթացքը: Վերջացած անձանց ասածները մեկնաբանելու փոխարեն պետք է կերտել Հայոց պետության ապագան:

-Դրանից հետո' Սերժ Սարգսյանն  ինձ համար այլևս չկա: Նա կրոնապես «խորշելի է»,- ասել է Ալեքս Քանանյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը