Լրահոս

03.02.2011 14:16


Նորաստեղծ կուսակցությունը ՀԱԿ–ի նկատմամբ ունի իր վերաբերմունքը

Նորաստեղծ կուսակցությունը ՀԱԿ–ի նկատմամբ ունի իր վերաբերմունքը

-ՀԱԿ-ի հետ շփումներ չեն եղել, բայց ՀԱԿ-ի նկատմամբ ունեմ իմ վերաբերմունքը։ Այդ վերաբերմունքը նաև քաղաքական ձևակերպմամբ կհնչի, բայց, այդուհանդերձ, այսպիսին է՝ նախ խորին հարգանք ունեմ կոնգրեսի ղեկավարի նկատմամբ։ Երկրորդ, կարծում եմ, որ Կոնգրեսի տնտեսագիտական թիմը բավական ներուժ ունի և բավականաչափ հմուտ է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դիրքորոշումն է ներկայացրել նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանը։

Նա նշել է, որ կուսակցությունը մանրամասն ուսումնասիրել է ՀԱԿ-ի «100 քայլ» ծրագիրը և բավական դրական է գնահատում այն, չնայած, որ կան կետեր, որոնց նկատմամբ վերապահումներ ունի։

-Կան կետեր, որոնք չեմ ընդունում և կան կետեր, որ տպավորություն են ստեղծում, թե դրանք գրելուն մասնակցել է էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, այսինքն, իրատեսության պակաս կա այդ կետերում,- ընդգծել է նա։

Նա նշել է, որ իրենց կուսակցության քաղաքական դաշտ մտնելով ընդդիմադիր դաշտում նոր մրցակից է հայտնվում, ինչով էլ բացատրվում է կուսակցության ծննդյան հետ կապված սառը վերաբերմունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը