Լրահոս

29.01.2011 15:04


Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ խորհրդի նախագահ

Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ խորհրդի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձևավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր:

Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ:

Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը