Լրահոս

27.01.2011 12:49


Կալանավորվել են ոստիկանության փոխգնդապետը եւ նրա որդիները

ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Արթենյանին, վերջինիս ավագ որդուն'  ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային  վարչության Վայքի բաժնի հերթապահ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս. Արթենյանին, եւ կրտսեր որդուն' Սր. Արթենյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
 Նախաքննությամբ պարզվել է , որ 2011 թվականի հունվարի 21-ին' ժամը 23:50-ի սահմաններում, Ռ. Արթենյանը, իր որդիների հետ միասին, իրենց ծառայողական պարտականությունները կատարող' ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա. Ասատրյանի, անչապահասների գործերով  բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռ. Սաղաթելյանի եւ նույն բաժանմունքի տեսուչ Ռ. Միսակյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով նրանց պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը