Լրահոս

22.09.2009 11:49


Վարչապետն ընդունել է հայտնի բարերարներին

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայտնի բարերարներ Հաիգ Դիդիզյանին և Մառի Էլզա Ազիրյանին։
Ողջունելով հյուրերին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը կարևորել է վերջիններիս ազգանվեր առաքելությունը և նշել, որ Հայաստանն ըստ արժանվույն գնահատում է իր նվիրյալ զավակներին ու նրանց շնորհակալ գործունեությունը։

Տիգրան Սարգսյանը Հաիգ Դիդիզյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով։ Գործադիրի ղեկավարը Հաիգ Դիդիզյանին և Մառի Էլզա Ազիրյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր։

Այս խորագրի վերջին նյութերը