Լրահոս

18.09.2009 12:10


ԵԱՀ միջազգային համագործակցության նախարարը ընդունեց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին

Սեպտեմբերի 17-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տիկին Ֆայզա Աբուլ Նագայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձ կատարեցին 2010թ. Երեւանում նախատեսվող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին առնչվող հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը