Լրահոս

16.09.2009 16:27


Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ–ը Հայաստանը դիտարկում է որպես հզորացող Թուրքիային հակակշիռ պետություն

Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ–ը Հայաստանը դիտարկում է որպես հզորացող Թուրքիային հակակշիռ պետություն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Հայացք» ակումբում ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ակտիվացումն ԱՄՆ-ի նախաձեռնությունն է, և Հայաստանը չէր կարող չմտնել այդ գործընթացի մեջ։ Քաղաքագետը համոզված է, որ ԱՄՆ-ը հզոր բարեկամներ չի սիրում և որպես ուժեղացող Թուրքիայի հակակշիռ՝ տեսնում է Հայաստանին։

-Հիմա խնդիրը ո՞րն է, որ մենք օգուտ կարողանանք ստանալ, վնասները հասցնենք նվազագույնի։ Եթե Հայաստանը կարողանա իր քաղաքականությամբ, քաղաքագիտությամբ, դիվանագիտությամբ, միջազգային հարաբերությունների իմացությամբ մտնել Միացյալ Նահանգների ցանկի մեջ՝ որպես Թուրքիային  հակակշռող ուժ և պետություն (ենթադրում եմ, որ այդ գործառույթը դրվում է Հայաստանի վրա), ուրեմն մենք պետք է գնանք առաջ, բայց շատ նրբորեն և բոլորը մտածված անենք։

Իսկ այն, որ հայերն «այդքան անխելք չեն», Լ. Շիրինյանը վստահ է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը