Կարծիք

03.08.2014 23:06


«Փնտրվում է Սերժ Սարգսյանը»

«Փնտրվում է Սերժ Սարգսյանը»

Հայկական սահմաններում վերջին մի քանի օրերին տեղի ունեցող իրադարձությունները բազում հարցեր են առաջ բերում, որոնցից մեկը հետևյալն է. որտե՞ղ է Սերժ Սարգսյանը: Ինչո՞վ է նա այս պահին զբաղված: Համաձայն եմ, որ իրավիճակը սահմանին կրիտիկական չէ, սակայն այն աստիճանի լարված է, որ հայկական կողմը պարտավոր է քայլեր ձեռնարկել սեփական հասարակությանը հանգստացնելու, իսկ հակառակորդին` զսպելու ուղղությամբ: Իհարկե, մեր զինվորներն իրենց գործը պատվով կատարում են, փառք ու պատիվ իրենց, սակայն այս իրավիճակի պատասխանատուները գտնվում են Երևանում, ավելի կոնկրետ` Բաղրամյան 26-ում, իսկ եթե էլ ավելի կոնկրետ, ապա այս իրավիճակի պատասխանատուն անձամբ Սերժ Սարգսյանն է, ու նա առաջինը պիտի լինի մեր երկրում, ով պարտավոր է քայլեր ձեռնարկել լարվածությունը թոթափելու ուղղությամբ:

Եվ ասելով, որ Սարգսյանն է պատասխանատվություն կրում, նկատի ունեմ ոչ միայն այն, որ նա է մեղավոր, որ Ադրբեջանն այսքան «հաբռգել» է, այլ ի նկատի ունեմ նաև այն, որ նա, ըստ ՀՀ Սահմանադրության, երկրի գերագույն հրամանատարն է: Սա հիշեցման կարգով եմ ասում, հնարավոր է, նա մոռացել է: Թե՞ Սարգսյանը կարծում էր, որ գերագույն հրամանատար լինելը օֆշորի Տիկոյին ու նրա կառավարությանը «կամուֆլյաժ» հագցնելն է: Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ նա ոչ մի կերպ չի արձագանքում այս իրավիճակին: Իսկ ես կասեմ, թե նա որտեղ է: Սարգսյանը հրապարակային գործիչ չէ և միշտ իր փոխարեն խոսեցնում է իր ենթականերին, նա այս իրավիճակում նույնպես չի խոսում:

Բաից այդ, ի՞նչ պիտի ասի մի մարդ, ում համար «Աղդամը մեր հայրենիքը չէ», իսկ «ազատագրված շրջանները հնարավոր է հանձնել» (http://www.president.am/hy/interviews-and-press-conferences/item/2010/03/22/news-46/): Ի՞նչ պիտի ասի «և-և»-ի ճարտարապետը, ով նույնիսկ ռուսներին մեր դեմ հանեց, ովքեր մեր տարածաշրջանում այլ գործընկեր, փաստացի, չունեն, և ռուսներն իրենց արդեն նման բաներ են թույլ տալիս գրել (Спорный статус Нагорного Карабаха — результат конфликта между Арменией и Азербайджаном, который разгорелся в конце 80-х годов и продлился до мая 1994 года. В ходе военных действий Армения оккупировала не только Нагорный Карабах, но и семь азербайджанских районов. Две страны несколько десятилетий пытаются урегулировать конфликт при посредничестве тройки сопредседателей Минской группы ОБСЕ — России, Франции и США.http://www.vesti.ru/doc.html?id=1864119)
Ի՞նչ պիտի ասի Գեղամյանին Բաքու ուղարկողը և Ադրբեջանին Եվրասիական Միություն հրավիրողը (http://haqqin.az/news/25248):

Սերժ Սարգսյանի միակ նպատակը եղել է, կա և միշտ կմնա սեփական իշխանությունը պահելը` ինչ գնով դա ուզում է լինի: Եթե պետք լինի, այդ նպատակին հասնելու ճանապարհին ոչ միայն Աղդամը, այլ նաև Սիսիանը կամ Ստեփանակերտը կարող է մեր հայրենիքը չլինել:

Քաղաքական ուժերը, անհատներն և ընդհանրապես երկրի ապագայով մտահոգված մարդիկ պիտի հասկանան, որ մենք կանգնած ենք «կամ-կամ»-ի առջև: Կա՛մ Սարգսյանը մնում է իր աթոռին ու «մանրից» Հայաստանից ու Ղարաբաղից բան չի մնում, կա՛մ բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անցյալում ունեցած խնդիրներից, օրվա կուրսի շահերից, միավորվում են ու Սերժ Սարգսյանին կանգնեցնում այն փաստի առջև, որ նա պիտի իշխանությունը հանձնի: Եթե մենք չանենք դա ու իշխանությունը չհանձնի, ապա մեր պետականությունը ապագա չի ունենա:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը