Լրահոս

06.05.2024 11:37


Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 5-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց պատ է փլուզվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը (4 քմ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհից:

Այս խորագրի վերջին նյութերը