Լրահոս

03.07.2014 13:41


Հայկական երեք թիմեր մեկնարկում են Եվրոպա լիգայում

Հայկական երեք թիմեր մեկնարկում են Եվրոպա լիգայում

Այսօր հայկական երեք թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը» և «Միկան» կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2014/2015 թթ. խաղարկությունում: Ժամը 18:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կսկսվի «Փյունիկ»-«Աստանա» (Ղազախստան) հանդիպումը: Նույն ժամին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմեկնարկի «Շիրակ»-«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) հանդիպումը: Երևանի ժամանակով 22:00-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքի «Պարկ Մլադեզի» մարզադաշտում կմեկնարկի «Սպլիտ» (Խորվաթիա)-«Միկա» հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը