Լրահոս

01.07.2014 08:23


Գերմանիան դժվարին հաղթանակ տարավ Ալժիրի ընտրանու նկատմամբ

Գերմանիան դժվարին հաղթանակ տարավ Ալժիրի ընտրանու նկատմամբ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակաչում չեմպիոնի հավակնորդներից համարովող Գերմանիայի հավաքականը 2։1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Ալժիրի ընտրանու նկատմամբ։

Չնայած երկուստեք գոլային պահերի, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Լրացուցիչ ժամանակի երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անդրե Շյուրլեն: 120-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը: Դրան անմիջապես հետևեց Ջաբուի պատասխան գնդակը, սակայն ալժիրցիներին չհաջողվեց ավելին անել ։

Այս խորագրի վերջին նյութերը