Լրահոս

30.06.2014 15:31


Ուկրաինան առանց վիզայի ռեժիմ կստանա ԵՄ հետ մեկ տարուց

Ուկրաինան առանց վիզայի ռեժիմ կստանա ԵՄ հետ մեկ տարուց

Ուկրաինայի քաղաքացիներն արդեն մեկ տարուց կարող են ԵՄ անդամ պետություններ այցելել առանց վիզաների։ «Օբոզրևատել» տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեվակար Պավել Կլիմկինը։

Ուկրաինական արտաքին գործերի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Ուկրաինան կատարել է ԵՄ առաջին փուլի պահանջները առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ։ Ուկրաինայում ԵՄ դեսպան Յան Տոմբինսկին հայտարարել էր, որ առանց վիզայի ռեժիմն անմիջականորեն կապված չէ Ուկրաինայի՝ ԵՄ հետ ասոցացմանը, և Եվրահանձնաժողովի ամբողջական լիազորությունը չէ. այն պայմանավորված է ԵՄ անդամ – պետությունների որոշումներով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը