Լրահոս

30.06.2014 10:00


Արցախում նկարահանել են «Happy» երգի տեսահոլովակը

Արցախում նկարահանել են  «Happy» երգի տեսահոլովակը

Ֆարել Ուիլիամսի հանրահայտ «Happy» երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը երեկ հրապարակվել է «Յութուբում»: Այն պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա մեջ այն ունեցել է ավելի քան 35,000 դիտում:
Տեսահոլովակը պարունակում է 70 դրվագ՝ շուրջ 120 մարդու մասնակցությամբ: Իր մասնակցությունն է բերել նաև Արցախի բազմամյա բարեկամ, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Կոքսը՝ պարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների և աշխատակիցների հետ միասին:
Դրա հեղինակները նպատակ ունեն ցույց տալու, որ Արցախը ոչ թե հակամարտություն է, այլ զարգացող պետություն՝ իր առօրյա կյանքը վայելող երջանիկ բնակչությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը