Լրահոս

25.06.2014 13:15


ԱՄՆ–ն Իրաքում մոտ 130 ռազմական հրահանգիչ է գործուղել

ԱՄՆ–ն Իրաքում մոտ 130 ռազմական հրահանգիչ է գործուղել

ԱՄՆ–ն ներկա պահին Իրաքում մոտ 130 ռազմական հրահանգիչ է գործուղել։ Պենտագոնի մամուլի խոսնակ փոխծովակալ Ջոն Քիրբին հայտնել է, որ համաձայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգադրության ամերիկյան զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են առաջնային գնահատման խմբերի տեղակայումը Իրաքում։ ԱՄՆ–ի այս քայլը հիմնավորվում է Իրաքում գրոհայինների գործողությունների ընդլայնմամբ։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը