Լրահոս

24.06.2014 12:37


Գրքի միջից 12.000 դոլար է գողացել

Գրքի միջից 12.000 դոլար է գողացել

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Սերգեյ Հ.-ի վարձակալած բնակարանի մուտքի դռան փականը կոտրելով` ննջասենյակի պահարանի գրքերից մեկի միջից գողացել են 12.000 դոլար:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1995 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կարեն Ա.-ն ձերբակալված է:

Այս խորագրի վերջին նյութերը