Լրահոս

23.06.2014 17:30


Ուկրաինայի ուժայինները կրակի տակ են առել Սլավյանսկի շրջակայքը

Ուկրաինայի ուժայինները կրակի տակ են առել Սլավյանսկի շրջակայքը

Ուկրաինայի ուժայինները նախորդ գիշեր և այսօր առավոտյան Կարաչուն լեռան կողմից կրակել են Սլավյանսկի ուղղությամբ։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ին աշխարհազորայինների ներկայացուցիչը պատմել է, որ զգալի վնաս է կրել Մաշչերմետի շրջանը։ Նա նշել է նաև, որ առավոտյան երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում էր «Բրավո» սուպերմարկետը։ Հրդեհի պատճառներն անհայտ են։ Քաղաքում նորից ջուր չկա, շրջանների մեծ մասում նաև լույս չկա։ Քաղաքը շրջափակված է. պարենի խնդիրներ են առաջացել։ Մարդասիրական օգնությունը դժվարություններով հասցնում են հարակից բնակավայրերից։

Այս խորագրի վերջին նյութերը