Լրահոս

23.06.2014 16:40


Ուկրաինայում հրազենային վնասվածքներից ավելի քան 40 երեխա է զոհվել

Ուկրաինայում հրազենային վնասվածքներից ավելի քան 40 երեխա է զոհվել

Ուկրաինայում հրազենային վնասվածքներից ավելի քան 40 երեխա է զոհվել։ Այս մասին այսօր հայտարարել է Գերագույն ռադայի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Տատյանա Բախտեևան։ Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ երկրի արևելքում 40 երեխաների մահվան վերաբերյալ տեղեկություն չկա։ Ինչպես հաղորդել է ուկրաինական «5-րդ ալիքը», հղում անելով Առողջպահության նախարարությանը, երկրի արևելքում 4 երեխա է մահացել, սակայն մահվան պատճառները չեն նշվում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը