Լրահոս

23.06.2014 13:47


Կգործի շրջանցիկ ճանապարհ

Կգործի շրջանցիկ ճանապարհ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով նախատեսված Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 73+200-կմ 83+120 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 11.06.2014թ. N 226-Ա հրամանով 2014 թ. հուլիսի 15-ի ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09.00-ը կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 73+200-կմ 83+120 հատվածում` Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նույն հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին` Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:
Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mtc.am հղումով:

Այս խորագրի վերջին նյութերը