Լրահոս

23.06.2014 13:11


Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Գործով ամբաստանյալներ՝ Արթուր Բաբլոյանը, Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը, դատապարտվել են 12 տարվա ազատազրկման։Վ ճիռը կայացվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Նշենք, որ ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի զգացողությունը վատացավ վճռի հրապարակումից հետո։ Դատարանի դահլիճում բժիշկներ են եղել։

Հիշեցնենք, որ անբաստանյալները դատապարտվել են ռազմական բժիշկ Վահե Ավետյանին մահվան ելքով ծեծի ենթարկելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը