Լրահոս

21.06.2014 13:56


Կիևյան կամրջի տակ 20-25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել

Կիևյան կամրջի տակ 20-25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել

Այսօր՝ ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազնագ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արման Երիցյայի գլխավորությամբ, ովքեր հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդի դի: Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, դժբախտ պատահա՞ր, թե՞ սպանություն, քննչական մարմինն այս պահին դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները` Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը