Լրահոս

21.06.2014 11:33


Եգիպտոսը մտադիր է վերականգնել իր դիրքը տարածաշրջանում

Եգիպտոսը մտադիր է վերականգնել իր դիրքը տարածաշրջանում

Եգիպտոսը մտադիր է վերականգնել սեփական դերը տարածաշրջանում արաբական պետությունների օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նապագահ Աբդել Ֆաթթահ աս–Սիսին նախօրեին Կահիրեում Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպմանը։

Առաջնորդների հանդիպումն անցել է արաբական միապետի ինքնաթիռում։ Սաուդյան Արաբիայի նախագահ Աբդալլա բեն Աբդել Ազիզ ալ–Սաուդը դարձել է առաջին պետության ղեկավարը, ով այցելել է Կահիրե աս–Սիսիի երդմնակալությունից հետո։ Համաձայն մամլո հաղորդագրության՝ տարածված Եգիպտոսի նախագահի աշխատակազմի կողմից, բացի երկկողմանի հարաբերություններից՝ նրանք քննարկել են կոնֆերանսի նախապատրաստումը, որի հիմնական թեման պետք է լինի Եգիպտոսին ֆինանսական օգնություն տրամադրելը։

Ավելի վաղ Աբդալլա բեն Աբդել Ազիզ ալ–Սաուդը հայտարարել էր, որ աս–Սիսիի հաղթանակը մայիսի վերջին անցկացված ընտրություններին «պետք է ազդարարի Եգիպտոսի ելքը վերջին տարիների «քաոսից»»։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը