Լրահոս

20.06.2014 07:11


Անգլիան ևս դուրս մնաց Աշխարհի առաջնությունից(տեսանյութ)

Անգլիան ևս դուրս մնաց Աշխարհի առաջնությունից(տեսանյութ)

Աշխարհի առաջնության B Խմբի երկրորդ հանդիպման շրջանակում մրցեցին Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները։ Երկու թիմի համար էլ պարտությունը կնշանակեր հրաժեշտ տալ առաջնությանը։ Խաղն անցավ դրամատիկ պայքարում։ 39-րդ րոպեին Կավանիի փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Լուիս Սուարեսը՝ 1-0: Երկրոդ խաղակեսի 75-րդ րոպեին անգլիացիները բուռն գրոհները վերջապես արդյունք տվեցին՝ Ուեյն Ռունին հավասարեցրեց հաշիվը։ Այնուհանդերձ, ուրուգվայցիներին հաջողվեց հասնել հաղթանակի։ 85-րդ րոպեին Սուարեսը սուր անկյունից գրավեց մրցակցի դարպասը՝ 2-1:

Այս խորագրի վերջին նյութերը