Մեկնաբանություն

29.05.2014 11:51


Անադեկվատները դրախտում

Անադեկվատները դրախտում

«Ես արդեն լուրջ վախենում եմ, որ էս մարդն ընդհանրապես ադեկվատ չի ու զուգահեռ իրականությունում ա ապրում»,– անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ գալիք տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին (ով էլ նա լինի) Ծիծեռնակաբերդ հրավիրելուն՝ գրել է «Ֆեսյբուքի» օգտատեր Shur Dabavog-ը։

Իշխանության անադեկվատության խնդիրն իրականում անքննարկելի է։

Իշխանությունն ադեկվատ է միայն մեկ հարցում՝ վերարտադրվելու։ Իհա՛րկե, անադեկվատ է։ Այլապես իր իսկ ծնած անտանելի իրականությունը տեսնելու փոխարեն չէին նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Շատ սիմվոլիկ է՝ փոփոխություն, որպեսզի ամեն ինչ մնա նույնը։

Պատկերացնո՞ւմ եք՝ այս իշխանությունը շարունակի նորից «լինել»...

Իշխանության ադեկվատության խնդիրն իսկապես պետք է լուծվի։ Այն վերջապես պետք է տեսնի սեփական մերկությունն ու վտարվի իր «Եդեմից»։

Եթե ամեն լուսավորը սևացրած իշխանությունը ցանկանում է արհեստական ճանապարհով ինքն իրեն պարտադրել, ուրեմն օձի բեմելի ժամանակն է։

Այսօրվա իշխանությունը պարտադրված է լինելու կծել «իմաստության խնձորը»։ Դրախտը չի կարող հավերժ հանդուրժել անադեկվատներին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը