Լրահոս

24.08.2009 12:11


Հրդեհներ՝ հանգստյան օրերին

Օգոստոսի 22-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.08-ին, մարվել՝ 10.51-ին: Վ. Գիլոյանին պատկանող տան բակում այրվել է 1 տոննա անասնակեր:

Օգոստոսի 23-ին, ժամը 16.32-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.30-ին, մարվել՝ 19.45-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ. Ախցխեցյանին պատկանող առանձնատունը՝ 120 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 19.30-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.53-ին, մարվել՝ 20.50-ին: Այրվել է Ռ. Մխիթարյանին պատկանող տան բակում պահեստավորված 5 տոննա խոտ:

Ըստ ԱԻՆ–ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը