Լրահոս

09.04.2014 18:26


Ուկրաինան այլևս գազ չի ստանա Ռուսաստանից

Ուկրաինան այլևս գազ չի ստանա Ռուսաստանից

«Գազպրոմ» ընկերության սահմանած չափազանց բարձր գների պատճառով Ուկրաինան դադարեցրել է գազ ստանալ Ռուսաստանից։ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանն ասել է, որ Ուկրաինան մտադիր է բանակցել ռուսական կողմի հետ նախկին գները վերականգնելու նպատակով։ Նա ընդգծել է նաև, որ Կիևը դեռևս չի վճարել Մոսկվային մարտ ամսին ստացած գազի համար։ Նախարարը պարզաբանել է, որ անցած տարվա մատակարարման պարտքը կազմել է 550 մլն դոլար։

«Գազպրոմ»–ը հայտնել էր, որ Ուկրաինայի պարտքը Ռուսաստանին, այս տարվա տվյալներով, կազմում է 2.2 մլրդ դոլար։ Ապրիլի 1-ից ռուսական գազի գինն Ուկրաինայի համար աճել է գրեթե 80%-ով։

Տեղեկացնում է «Լենտա»–ն:

Այս խորագրի վերջին նյութերը