Քաղաքական

09.04.2014 18:02


Քառյակի նիստը կրկին ընդմիջվել է. հետաքրքիր զարգացումները Լևոն Զուրաբյանը չի բացառում (տեսանյութ)

Քառյակի նիստը կրկին ընդմիջվել է. հետաքրքիր զարգացումները Լևոն Զուրաբյանը չի բացառում (տեսանյութ)

ԱԺ–ում ընթացող ոչիշխանական 4 ուժերի դռնփակ հանդիպումն ընդմիջվել է՝ այսօր ավելի ուշ շարունակվելու պայմանավորվածությամբ։ «Հայ ազգային կոնգրես խմբակցության» ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ հանդիպումն ընդմիջվել է, քանի որ «Ժառանգության» պատգամավորները պետք է մասնակցեին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքին։

–Նաև այս ընդմիջումը կօգտագործենք ներքին խորհրդակցությունների համար։ Բայց քանի որ նիստն ավարտված չէ, ես հիմա որևէ վերջնական բան ձեզ չեմ կարող ասել մեր ընդունված որոշումների մասին։ Միակ բանը, որ կարող եմ ասել, հետևյալն է՝ մեր բանակցությունները շատ կառուցողական մթնոլորտում են անցնում և շատ արդյունավետ են։ Համաձայնության դաշտը փորձում ենք լայնացնել, և այդ ուղղությամբ բավականին լավ շարժվում ենք։ Վստահ եմ, որ կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի մեր ժողովրդին,–ասել է Լ. Զուրաբյանը։

Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության լավագույն մարտավարության վերաբերյալ 4 քաղաքական ուժերն ի սկզբանե ունեցել են տարբեր պատկերացումներ։

–Մենք կարողացանք այդ մարտավարությունների շուրջ հասնել որոշակի համաձայնության՝ գոնե առաջին քայլերի առումով։ Շուրջօրյա հանրահավաքի սպառնալիքի ներքո՝ իշխանությունը նահանջեց։ Փաստորեն, առաջ ընկնելով, կատարեց այն պահանջը, որ մենք պետք է ներկայացնեինք ապրիլի 28–ին։ Սա նշանակում է, որ ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ հետագա մարտավարությունների շուրջ կան տարաձայնություններ։ Այսինքն, մենք նորից կանգնած ենք մի իրավիճակի առջև, երբ որ պետք է մարտավարությունների միասնականությունն ապահովենք։ Մենք հիմա զբաղված ենք դրանով, նիստն ընդմիջված է, բայց կարծում եմ, որ հետաքրքիր զարգացումներ կլինեն,–ավելացրել է Կոնգրեսի խմբակցության ղեկավարը։

Լ. Զուրաբյանը հայտնել է նաև, որ Սերժ Սարգսյանը ՀԱԿ–ին հրավերք է ուղարկել՝ քննարկելու ապագա վարչապետի թեկնածուի հարցը։

–Հրավիրել է և պատասխանը կստանա՛,–ասել է Լ. Զուրաբյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութերում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը